Նորություններ

Նորություններ

ՀԱՂԹԱԿԱՆ ԼՈՒՐԵՐԻ ՇՔԵՐԹԸ ՍԿՍՎԱԾ Է․․․

13.07.2023

          Ս․ թ․ հուլիսի 2-13-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացավ «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադան, որը ևս հաղթական էր քվանտական պատանիների համար։ Տեսական երկու փուլերով անցկացվող օլիմպիադային այս անգամ մասնակցում էր 112 երկրի 618 աշակերտ։
          ՀՀ թիմում ներկայացված վեց աշակերտից երկուսը «Քվանտ» վարժարանից են:
«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սովորող Համլետ Պետրոսյանն ու 10-րդ դասարանցի Աղասի Դարբինյանը արժանացել են բրոնզե մեդալների։ ՀՀ թիմի մյուս պատանիները ևս զբաղեցրել են պատվավոր տեղեր։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը (ղեկավարներ՝ Սմբատ Գոգյան՝ ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ, Գուրգեն Ասատրյան՝ ՀՊՄՀ, Տիգրան Մարգարյան՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց) զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։
        Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր հաղթողներին, նրանց հարազատներին, ուսուցիչներին և մաղթում նորանոր հաղթանակներ։