ՊԱՏԱՆԻ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ԴԱՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՋԱՀԱԿԻՐ
23.07.2023
Քվանտականները տարբեր առիթներով բազմիցս ապացուցել են, որ մրցունակ են ոչ միայն գիտությունների, այլ նաև արվեստի ասպարեզում։ Հերթական փայլուն վկայությունը երկար չի սպասեցնում։
«Քվանտ» վարժարանի 8-2 դասարանի աշակերտուհի Թերեզա Տերտերյանը ներկայացրել է իր հերթական կատարումը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Տիգրան Հակոբյանի հետ: Նրանք կատարել են Lippen Schweigen/Lips are Silent From the Operetta “Die Lustige Witwe” (The Merry Widow) ստեղծագործությունը:
Ի դեպ, սա Թերեզայի երկրորդ կատարումն է տենոր Տիգրան Հակոբյանի հետ: Ուրախությամբ նշենք, որ Թերեզայի թե՛ այս, թե՛ այլ կատարումներ կարելի է գտնել դասական երաժշտության ներկայացմամբ զբաղվող հեղինակավոր կայքերում, մասնավորապես 《For Those Who Love Opera》հարթակում, որտեղ ներկայացվում են հիմնականում օպերային հայտնի երգիչ֊երգչուհիների կատարումները։ Նույն տենորի հետ Թերեզայի առաջին դուետն էլ կարելի է ունկնդրել մյուզիքլ ներկայացնող աշխարհահռչակ կայքերից մեկում, և ուշագրավն այն է, որ կատարումն արդեն ունի չորս միլիոնից ավելի դիտում։
Ջերմորեն շնորհավորում ենք ճշմարիտ արվեստի ջահակիր քվանտականին ու մաղթում հաջողություններ՝ խորապես համոզված լինելով, որ նրա անունը շատ շուտով լսելու ենք նաև աշխարհի մեծ բեմերում՝ հանճարեղ այլ անունների կողքին:
Տեսանյութ (Զիտա Տերտերյանի Ֆեյսբուքյան էջից )