Նորություններ

Բարի գալուստ

02.09.2023

Սիրելի՛ աշակերտներ????????????
«Քվանտ» վարժարանում 2023-2024 ուստարվա մեկնարկը նշանավորում է 1-ին դասարանցիների մուտքը մեր կրթօջախ, ինչի վառ վկայությունն է վարժարանի բակում թևածող այսօրվա տոնական տրամադրությունը:
Սիրելի՛ փոքրիկներ, այսօրվանից արդեն նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ: Վստահ ենք, որ ձեր կյանքում դեռ շատ ու շատ հիշարժան տոներ կլինեն, սակայն համոզված ենք, որ այդ բոլոր տոների մեջ մի առաձնահատուկ հուզմունքով եք հիշելու պատմական այս օրը, երբ արդեն հրաժեշտ եք տվել մանկապարտեզին և սրտի թրթիռով, խորհրդավոր սպասելիքներով թակում եք մեր և ձեր վարժարանի դռները՝ գիտելիքների աշխարհում ձեր առաջին քայլերն անելու, ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները ստանալու, իմացության մեծ պաշար կուտակելու սպասելիքով:
Սիրելի՛ աշակերտներ, շատ շնորհակալ այս գործում ձեր կողքին կշարունակեն լինել ոչ միայն ձեր ծնողները, այլև ձեր առաջին ուսուցիչները, որոնց հետ դուք կծանոթանաք հենց այսօր, և որոնց ամենօրյա ջերմ ու հոգատար վերաբերմունքի, ձեզ փոխանցած մեծ ծավալի գիտելիքների շնորհիվ շուտով դուք նրանց կընդունեք որպես ձեր երկրորդ ծնող, իսկ «Քվանտ» վարժարանը կդառնա ձեր երկրորդ տունը:
Այս սպասելիքի իրագործման ակնկալիքով կրկին շնորհավորում ենք մեր բոլոր նորեկ աշակերտներին, նրանց ծնողներին ու հարազատներին, մեր հյուրերին և վարժարանի ողջ աշխատակազմին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մեր առաջինդասարանցիներին սրտանց մաղթում, որ նրանք մեծանան մայր հայրենիքում, խաղաղ երկնքի տակ:
«Քվանտ» վարժարանի տնօրենություն