Նորություններ

Քվանտականները՝ TEDx-ի խոսնակներ

19.09.2023

        Ս. թ. սեպտեմբերի 9-ին Գեղարքունիքի Ծաղկունք գյուղը հյուրընկալել էր «Վերադարձնել ապագան» (Bringing Back the Future) թեմայով միջազգային TEDxTsaghkunk-ի խոսնակներին և հյուրերին: TED ոճով հայտնի գիտաժողովը Հայաստան էր բերել բնական գիտությունների, հաղորդակցության և ԱՄՆ֊ից, Ավստրիայից, Գերմանիայից, Եգիպտոսից ու Շվեյցարիայից նորարարության ոլորտների մասնագետների, որոնք Հայաստանի խոսնակների հետ մեկտեղ հանդես եկան ոգեշնչող և ուսուցողական ելույթներով։ Խոսնակների շարքում էին նաև հայ երիտասարդներ. վերջիններս պրոֆեսոր Կարինե Սարգսյանի ղեկավարությամբ ձևավորելով MiF թիմը՝ TED-ի բեմից ստեղծագործական ոճով խոսել են ապագայի խնդիրների ու դրանց լուծման մասին։ Թիմի 7 անդամներից 4-ը 《Քվանտ》 վարժարանի շրջանավարտներն ու աշակերտներն են` Յուրի Պետրոսյանը, Կամունի Աբրահամյանը, Խոսրով Ցականյանը և Հայկ Աղայանը։ Միջոցառումը նախաձեռնվել է Dar հիմնադրամի Gagarin Project ծրագրի շրջանակներում՝ գյուղատնտեսության, համայնքային կառավարման, կրթության և այլ ոլորտներում՝ գիտության վրա հիմնված նորարարությունը խթանելու նպատակով։