Նորություններ

ԾԱՆՐ ՕՐԵՐԻ ՈՍԿԵ ՊԱՐԳԵՎԸ

16.10.2023

      Այն օրերին, երբ հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենածանր, ամենաողբերգական շրջանը, հայ պատանին ապացուցում է ամբողջ աշխարհին, որ ինքը ապրելու, արարելու, իր գիտելիքով փայլելու և ողջ աշխարհում առաջինը լինելու իրավունք ունի...
Ասվածի փայլուն վկայությունը կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադայից Հայաստան բերված Ոսկե մեդալն է։
Ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Ինդոնեզիայում կայացավ կիրառական քիմիայի միջազգային օլիմպիադան, որին մեր հանրապետությունը մասնակցում է առաջին անգամ։
     ՀՀ միակ ներկայացուցիչը «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Կամունի Աբրահամյանն էր: Առկա ձևաչափով անցկացված եզրափակիչ փուլում թեստային և հետազոտական աշխատանքների կատարման ընթացքում Կամունի Աբրահամյանը իրեն փայլուն դրսևորեց՝ արժանանալով Ոսկե մեդալի։
     Ուզում ենք հավատալ, որ քվանտական պատանու այս փառահեղ հաղթանակը կփոխանցվի նաև հայ կյանքի այլ ոլորտներին՝ նշանավորվելով նորանոր հաղթանակներով։
Ջերմորեն շնորհավորում ենք Կամունի Աբրահամյանին և մաղթում բազում այլ հաղթանակներ՝ ի բարօրություն մեր երկրի ու հարազատ կրթօջախի։