Նորություններ

Նորություններ

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ․․․

29.12.2023


      «Քվանտ» վարժարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից ուսումնադաստիարակչական գործընթացի անբաժան ուղեկիցն են դարձել ինտելեկտուալ մրցույթները, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի «Բրեյն-ռինգ» խորագիրը կրող ամենամյա մրցույթը: Մրցույթի կազմակերպիչները մշտապես շեշտը դնում են թե՛ իմացության և թե՛ տրամաբանական-վերլուծական հարցերի վրա: Խաղն անցկացվում է թիմային սկզբունքով, և յուրաքանչյուր դասարան ներկայացնում է մեկ թիմ:

     2023-2024 ուստարվա «Բրեյն-ռինգ» խաղի եզրափակիչ փուլում մրցում էին տարբեր տարիքային խմբերում հաղթած դասարանների սովորողներից կազմված թիմերը։ Մեկական թիմ էլ ձևավորեցին բոլոր խաղերի լավագույն խաղացողները և ուսուցիչները։

    Թեժ պայքարի արդյունքում թիմերը ցուցաբերեցին բավականին հետաքրքիր խաղ, սակայն բացարձակ հաղթող ճանաչվեց «Լավագույն խաղացողների» թիմը։ Խաղի վերջում հանձնաժողովն ընտրեց լավագույն խաղացողին։ Այս կոչմանն արժանացավ ողջ ընթացքում իր գիտելիքներով և ակտիվությամբ աչքի ընկած Շահինյան Միքայելը (12-3 դասարան)։

    Շնորհավորում ենք թե՛ մասնակիցներին, թե՛ հաղթողներին։