Նորություններ

ԺԱՈՒՏԻԿՈՎՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՊՍԱԿՎԵՑ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ...

16.01.2024

    Ս.թ. հունվարի 8֊13֊ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցավ Ժաուտիկովյան միջազգային 20֊րդ օլիմպիադան։ «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա» ու «Ֆիզիկա» առարկաներից ունեցած իրենց գիտելիքներով մրցում էին քվանտական 11 պատանիներ։ 
Պատանի քվանտականները այս անգամ էլ իրենց գեղեցիկ մասնակցությամբ ապահովեցին տարվա հաղթական մեկնարկը։ 

    Ոսկին նվաճել է վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի երկրորդ կուրսի սովորող Հայկ Անդրիասյանը (մաթեմատիկա)։ Արծաթե մեդալի են արժանացել ՄԲ 《Դիպլոմա》ծրագրի առաջին կուրսի սովորող Աղասի Դարբինյանը (մաթեմատիկա) և 10-րդ դասարանի սովորող Ալեքս Գրիգորյանը (ինֆորմատիկա)։ Իսկ ՄԲ 《Դիպլոմա》ծրագրի առաջին կուրսի սովորող Գագիկ Գևորգյանը (ինֆորմատիկա) և 12-րդ դասարանի սովորող Վահագն Գրիգորյանը (մաթեմատիկա) ստացել են Բրոնզե մեդալներ։
   Հարկ ենք համարում նշել, որ մեդալների են արժանացել նաև Հայաստանը ներկայացնող կրթական այլ հաստատությունների՝ Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի  և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի մի շարք աշակերտներ։
   Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին, քվանտականների խմբի ղեկավարներ Ս. Աղամիրյանին և Ա. Մահտեսյանին, նաև օլիմպիական խմբերի ղեկավարներին։