Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՄԱՐԱԹՈՆՅԱՆ ՎԱԶՔԻ ԳՈՐԾՈՒՆ ՄԱՍՆԱԿԻՑ...

22.05.2024

       Քվանտականները գործուն մասնակցություն են ունենում ոչ միայն գիտակրթական, այլ նաև մարզական միջոցառումներին:

        Ս.թ. ապրիլի 28-ին Երևանի քաղաքապետարանի և «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Երևանի մարաթոն» արդեն ավանդական դարձած ամենամյա վազքի մրցումը, որին մասնակցում էր շուրջ 130 քվանտական:

       2018 թվականից կազմակերպվող և տարածաշրջանում 42 կմ մարաթոնյան միակ վազքարշավը ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում և հավաստագրված է «AIMS» միջազգային մարաթոնների կազմակերպության կողմից։ 
       Վազքարշավը մեկնարկեց ապրիլի 28-ին՝ ժամը՝ 08:00-ին, Ս. Շահումյանի անվան հրապարակից և շարունակվեց մինչև 14:30-ն՝ ընդգրկելով 42կմ, 21կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ (մանկական վազք) վազքատարածություններ: Անցնելով մայրաքաղաք Երևանի կենտրոնական փողոցներով՝ վազորդները մրցավազքը եզրափակեցին մեկնարկային վերջնագծում:

       Ցանկանում ենք ուրախությամբ արձանագրել, որ քվանտական բոլոր մասնակիցներն էլ արժանացան մեդալների: