Նորություններ

ՏԻԵԶԵՐՔԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ...

25.05.2024

    Էքսկուրսիաները կրթական-դաստիարակչական գործընթացի կարևորագույն բաղկացուցիչն են: Խորապես գիտակցելով դա՝ «Քվանտ» վարժարանի ուսուցիչները պարբերաբար կազմակերպում են տարբեր էքսկուրսիաներ՝ հնարավորություն տալով պատանի քվանտականներին ներդաշնակորեն համադրելու տեսական և գործնական գիտելիքները:

   «Քվանտ» վարժարանի 7-1 դասարանի սովորողները դասղեկ Կ. Ասատրյանի և ֆիզիկայի ուսուցչուհի Ս. Գալստյանի ուղեկցությամբ այցելեցին Պլանետարիում. ուղևորություն դեպի արեգակնային համակարգի մոլորակներ և տիեզերական անսահմանություն: Հետաքրքրասեր քվանտականները մեծ խանդավառությամբ ծանոթացան աստղագիտության և ֆիզիկայի բնագավառներին, նոր գիտելիքներ ձեռք բերեցին մոլորակների կառուցվածքի, գալակտիկաների շարժման, տիեզերական այլ մարմինների վերաբերյալ:

    Այցը անչափ հետաքրքիր և ուսանելի էր: