Նորություններ

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍ ՀԱՅՈՐԴՈՒՆ․․․

30.06.2024

    Ս/թ հունիսի 17-ին տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Քվանտ» վարժարանի պատվավոր սան, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի փայլուն շրջանավարտ, 44-օրյա պատերազմում մարտիրոսված հերոս Սեդրակ Սեդրակյանի ծննդյան օրվան։

  Արդեն մի քանի տարի է՝ վարժարանում լավագույն քվանտականի հիշատակին նվիրված տարբեր միջոցառումներ են նախաձեռնվում, մասնավորապես իրականացվում է վոլեյբոլի առաջնություն, որին մասնակցում են վարժարանի հիմնական, ավագ դասարանների և ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողները։ Այս տարի հերոս քվանտականի ծննդյան օրը տեղի ունեցավ Ս․Սեդրակյանի անվան վոլեյբոլի հուշամրցաշարի եզրափակիչ խաղը։ Այս փուլում մրցում էին DP-1 և DP-2 դասարանների թիմերը: Հաղթեց DP-1-ը։

   Այս տարի ևս միջոցառմանը ներկա էին նաև Սեդրակի ծնողները․ հենց նրանք էլ հանձնեցին մրցանակներ ինչպես վոլեյբոլի մրցաշարում հաղթողներին, այլև օլիմպիադաների քաղաքային և հանրապետական փուլերում մրցանակային տեղեր զբաղեցրած քվանտականներին։

     Սեդրակի լուսավոր ու պայծառ ժպիտը, բացառիկ հումորն ու ինքնատիպությունը, հանդուգն ու համարձակ տեսակը միշտ վառ կմնան նրան հիշողների հոգիներում․․․

Հավերժ փառք ու խոնարհում հերոս հայորդուն․․․