Նորություններ

Նորություններ

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՅԼ ՁԵՎԱՉԱՓՈՎ․․․

07.07.2024


 

          Առողջ մարմնում՝ առողջ հոգի․․․

            Այս կարգախոսով առաջնորդվող քվանտականները արդեն մի քանի տասնամյակ է՝ ռազմագիտության դասերը կազմակերպում են ռազմամարզական հավաքների տեսքով։

Ս․թ․ հունիսի 24-ից տրվեց «Քվանտ» վարժարանի՝ Կոտայքի մարզի Աղավնաձորի ռազմամարզական ճամբարի այս տարվա գործունեության մեկնարկը։ Այն նշանավորվեց ճամբարի մուտքի մոտ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությամբ։ Կարմիր, կապույտ, նարնջագույն շապիկներով քվանտականների համար հնչեց հիմնը։

Առաջին փուլով ճամբար են մեկնել հիմնական դպրոցում սովորող պատանիները։

Ուշագրավն այն է, որ նրանց երկշաբաթյա կենցաղը կազմակերպվում է բանակային առօրյայի նմանությամբ և հագեցած է ոչ միայն ռազմագիտության վերաբերյալ տեղեկատվությամբ, այլև մարզական, մշակութային տարբեր միջոցառումներով, մրցույթներով։

Արդեն կազմակերպվել և փայլուն անցկացվել են ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, շախմատի մրցումներ, առաջին բուժօգնության երկօրյա դասընթացներ, «Զենքի ոչ լրիվ քանդում և հավաքում», «Կրակային պատրաստություն» խորագրերով մրցույթներ, հրաձգության մրցումներ։

Քվանտականները հանգամանորեն ծանոթանում են անօդաչու թռչող համակարգերի աշխատանքին։

Կազմակերպվում են նաև արշավներ։

            Հայրենիքի մի գողտրիկ անկյունը բացահայտելու այս փայլուն հնարավորությունը, կազմակերպվող տարբեր միջոցառումները մեծապես նպաստում են վաղվա գրագետ ու սրտացավ մարդու, հայրենիքը սիրող քաղաքացու կերպարի ձևավորմանը։

                                                                                                                                              Հ․Լ․