Նորություններ

ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔ ԱՐՁԱՆԱԳՐԵԼԸ ԱՐԴԵՆ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է...

13.07.2024

    Քվանտականները փայլուն հաղթանակներով նշանավորում են բոլոր այն ուղիները, ուր ոտք են դնում:

    Հայտնի են ՄԲ «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտների ամփոփիչ գնահատականները, և ուրախությամբ պիտի արձանագրենք, որ այս ասպարեզում ևս քվանտականները ոչ միայն հետ չեն մնում աշխարհի կրթական զարգացումներից, այլև շատ դեպքերում գերազանցում են աշխարհում գրանցած արդյունքները:

    Պատահական չէ, որ այս անգամ ևս վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողները հիմնականում արդարացրել են ուսուցիչների և իրենց սպասելիքները. նրանց քննական գնահատականների միջինը այս տարի ևս ավելի քան  4 միավորով բարձր է աշխարհի այլ դպրոցների նույն ծրագրով սովորողների քննական միջին գնահատականներից: Ուրախությամբ նշենք, որ այս տարվա ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտներից 5-ը ստացել են 40 և ավելի միավոր առավելագույն 45-ից, ինչը այս ոլորտին քաջածանոթ մարդկանց հավաստմամբ դժվարամատչելի բարձունք է:

    2011 թվականից հանրակրթության ոլորտում աշխարհի ամենահզոր կազմակերպության՝ Միջազգային բակալավրիատի անդամ դարձած «Քվանտ» վարժարանը անդամակցության հենց առաջին տարվանից ապացուցել է, որ աշխարհի կրթական զարգացումներին համընթաց գործունեություն է կազմակերպում՝ դրանով նպաստելով աշխարհում մրցունակ մասնագետ պատրաստելու չափազանց կարևոր գործին:

    Ջերմորեն շնորհավորում ենք ՄԲ «Դիպլոմա» ծրագրի այս տարվա՝ ավարտական փայլուն քննություններ հանձնած և արդեն աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ ընդունված մեր շրջանավարտներին՝ խորապես համոզված լինելով, որ քվանտականի և հայ մարդու պատվի ու արժանապատվության շատ բարձր նշաձող պիտի սահմանեն նաև իրենց գործունեության մյուս փուլերում:                                                 

               Հ. Լ.