Նորություններ

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ․ ՏԱՐԻՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՆՔ ՍԿՍՈՒՄ

24.09.2024

Ուսումնական տարվա մեկնարկը այս անգամ էլ հաղթական է․ քվանտական պատանիները չեն խախտում տասնամյակներ առաջ ստեղծված գեղեցիկ ավանդույթները։

Ս․թ․ սեպտեմբերի 3-7-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում կայացավ Ինֆորմատիկայի 36-րդ միջազգային օլիմպիադան՝ IOI, որին մասնակցեցին 96 երկրների դպրոցականներ, յուրաքանչյուր երկրից առավելագույնը 4 պատանի։

Մեր երկիրը ներկայացնող չորս պատանիներից երկուսը քվանտական են, մեկը՝ ֆիզմաթ դպրոցից, իսկ չորրրորդը՝ Գյումրու թիվ 1 դպրոցից։

«Քվանտ» վարժարանի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի սովորող Գագիկ Գևորգյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ նույն ծրագրի 11-րդ դասարանում սովորող Ալեքս Գրիգորյանը արժանացավ գովասանագրի։

Ուրախությամբ նշենք, որ ամիսներ առաջ Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում կայացած Եվրոպայի ինֆորմատիկայի աղջիկների օլիմպիադայում, 57 երկրների մոտ 195 դպրոցականների հետ ուժերը փորձելով, «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի սովորող Քրիստինա Հայրապետյանը նույնպես արժանացել է գովասանագրի։

Ջերմորեն շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր նվաճումներ։