ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է․․․
20.01.2025
Պատանի քվանտականները, առաջնորդվելով տարիներ առաջ դրված գեղեցիկ ավանդույթով, այս տարին էլ են հաղթական սկսում՝ իրենց օլիմպիական զինանոցը հարստացնելով նոր մեդալներով։
Ս․ թ․ Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացավ Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցեց 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:
Հայաստանից օլիմպիադային մասնակցել են չորս դպրոցների, այդ թվում՝ «Քվանտ» վարժարանի աշակերտներ: Քվանտական 4 պատանի արժանացել է 1 արծաթե և 3 բրոնզե մեդալների։ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի սովորող Գագիկ Գևորգյանը ինֆորմատիկայից նվաճել է արծաթե մեդալ, նույն ծրագրի 11-րդ դասարանի սովորող Գրիգոր Թոխյանը (մաթեմատիկա), Սամվել Հարությունյանը (ֆիզիկա), Ալեքս Գրիգորյանը (ինֆորմատիկա)՝ բրոնզե մեդալներ։
Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին և մաղթում նորանոր հաղթանակներ։