Նորություններ

Նորություններ

Հանդիպում նախկին քվանտականների հետ

05.02.2025

   Սիրելի՛ քվանտական, եթե հետաքրքրված ես Չինաստանի համալսարաններով, ապա այս բացառիկ հանդիպումը հենց քեզ համար է:

    Ս. թ. փետրվարի 5-ին՝ ժամը 13:30-ին, վարժարանի 301 բ դահլիճում տեղի կունենա հանդիպում վարժարանի լավագույն շրջանավարտներից Վարդան Վարդանյանի և Կարեն Ալեքսանյանի հետ:

   Հանդիպման ընթացքում տղաները կպատմեն Չինաստանի համալսարանների կրթության որակի, առանձնահատկությունների, առավելությունների վերաբերյալ, ինչպես նաև կխոսեն իրենց գործունեության, անցած ճանապարհի, դժվարությունների ու հաղթանակների մասին: Կպատասխանեն նաև պատանի քվանտականներին հետաքրքրող բոլոր հարցերին: