Նորություններ

Նորություններ

«Օժտված երեխաներ Քվանտ-2025»

21.04.2025

Մրցույթի առաջին փուլը (գրավոր) տեղի կունենա ս/թ մայիսի 4-ին՝ ժամը 10։00-ին։ Տևողությունը՝ 4 աստղաբաշխական ժամ։

Մրցույթի   կարող են մասնակցել միայն նախօրոք գրանցված մասնակիցները

    Գրանցված մասնակիցները, անձնական համարը ստանալու համար, մայիսի 4-ին` լինեն վարժարանում նշված ժամերին։

  • 5-6-7-րդ դասարաններ — ժամը՝ 08։45
  • 8-9-րդ դասարաններ — ժամը՝ 09։30
  • անհրաժեշտ է ունենալ գրենական պիտույքներ՝ գրիչ, մատիտ, քանոն, ռետին, կարկին
  • հաշվիչներ չեն թույլատրվում, տետր չբերել

     Մրցույթի առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած մասնակիցների ցուցակը կհրապարակվի ս/թ մայիսի 8-ին՝ ժամը 17։00, «Քվանտ» վարժարանի https://eschool.am/ կայքում։

  Գրավոր փուլի բողոքարկումը կանցկացվի

մայիսի 9-ին՝ ժամը 9։00-10։00․

  • 5-6-րդ դասարանների համար՝ 305 դասասենյակում
  • 7-9-րդ դասարանների համար՝ 306 դասասենյակում

Բանավոր փուլը տեղի կունենա մայիսի 9-ին։

   Մրցույթի բանավոր փուլ անցած մասնակիցների ցուցակին կից կներկայացվի բանավոր քննության ներկայանալու ժամը։

   Բանավոր փուլ անցած աշակերտների գրավոր աշխատանքների բողոքարկումը կիրականացվի հենց բանավոր քննության ժամանակ

Բանավոր քննությունը բողոքարկում չունի

Բոլորին մաղթում ենք հաջողություն

Հարգանքով՝

«Քվանտ» վարժարանի տնօրենություն