Նորություններ

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՇՆՉՈՎ, ԿՈՄԻՏԱՍԻՆ ԸՆԴԱՌԱՋ․․․

21.11.2018

Հայ ժողովրդական երգի մաքրամաքուր հնչյուններն են կերտել իսկական հայի ու ազնիվ անհատի կերպարը։ Հենց այդ մտայնությամբ առաջնորդվող մեր ուսուցիչները իրենց աշակերտներին պարբերաբար հաղորդակից են դարձնում այն ամենին, ինչ կապված է Կոմիտասի ու նրա ստեղծածի հետ։
«Քվանտ»  վարժարանի 9-5  դասարանի աշակերտները դասղեկ Ն. Զոհրաբյանի հետ  ս․թ․ հոկտեմբերի 16-ին այցելեցին Կոմիտասի թանգարան։ Աշակերտները ծանոթացան հայ նշանավոր երգահան Կոմիտասի արվեստին, տեսան նրան առնչվող կարևորագույն նյութեր։
Կոմիտասին ընդառաջ գնալով՝ համակվեցին նրա շնչով և հանճարեղ հայի մասին գիտելիքներով հարստացած՝ խոստացան հավատարիմ լինել վերջինիս պատգամներին։