Նորություններ

Նորություններ

ԾԱՆՈԹԱՑՈՒՄԸ ՀԱՅ ՄԵԾԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...

14.12.2018

«Քվանտ» վարժարանի տարբեր դասարանների սովորողների ուսումնակրթական դաստիարակության անբաժանելի մասն են կազմում այցելությունները տարբեր թանգարաններ:
7-2 դասարանի սովորողները դասղեկ Մերի Ղազարյանի ուղեկցությամբ Երվանդ Քոչարի թանգարանում էին: Երեխաներն ընդգրկուն տեղեկատվություն ստացան մեծանուն հայի կյանքի, գործունեության վերաբերյալ:
Ուշագրավ էր այն, որ նրանք մեծապես հետաքրքրված էին հանճարեղ արվեստագետի ստեղծագործություններով և թանգարանից հեռացան հարուստ գիտելիքներով ու տպավորություններով:
Նրանք ցանկություն հայտնեցին պարբերաբար լինել նման վայրերում: