IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

«Քվանտ» վարժարանի սաները հաջողությամբ մասնակցեցին «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին
29.04.2026

«Քվանտ» վարժարանի սաները հաջողությամբ մասնակցեցին «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին

ՓՈՐՁԱՌՈՒ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՀԵՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԸ  ՆՎԱՃՈՒՄ ԵՆ  ԿՐՏՍԵՐ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ․․․
27.04.2026

ՓՈՐՁԱՌՈՒ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՀԵՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔԸ ՆՎԱՃՈՒՄ ԵՆ ԿՐՏՍԵՐ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ․․․

Շախմատային մեծ հաջողություն
23.04.2026

Շախմատային մեծ հաջողություն

Հաղթում ենք նաև Ֆուտբոլում
23.04.2026

Հաղթում ենք նաև Ֆուտբոլում

Առաջին անգամ անցկացվող միջազգային օլիմպիադայում՝ Քվանտի աշակերտի հաջողությունը
22.04.2026

Առաջին անգամ անցկացվող միջազգային օլիմպիադայում՝ Քվանտի աշակերտի հաջողությունը

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ
21.04.2026

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ

Հայրենիքի հետ  յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ
15.04.2026

Հայրենիքի հետ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՓԱՅԼԵՑԻՆ ՆՈՐ ՏԱՂԱՆԴՆԵՐ.  «ՈՐՈՆՈՒՄ ԵՆՔ ՏԱՂԱՆԴՆԵՐ» ՄՐՑՈՒՅԹԻ 10-ՐԴ՝ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՎԱՐԺԱՐԱՆԻ 35-ԱՄՅԱԿԻՆ...
13.04.2026

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՓԱՅԼԵՑԻՆ ՆՈՐ ՏԱՂԱՆԴՆԵՐ. «ՈՐՈՆՈՒՄ ԵՆՔ ՏԱՂԱՆԴՆԵՐ» ՄՐՑՈՒՅԹԻ 10-ՐԴ՝ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ՎԱՐԺԱՐԱՆԻ 35-ԱՄՅԱԿԻՆ...

Ուսումնական վարժանք երկրաշարժի պայմաններում
08.04.2026

Ուսումնական վարժանք երկրաշարժի պայմաններում

Շախմատային պայքարը ավարտվեց «Քվանտ» վարժարանի հաղթանակով
01.04.2026

Շախմատային պայքարը ավարտվեց «Քվանտ» վարժարանի հաղթանակով

1 2 … 48 »

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ՝ ՊԻՔՍԱՐՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

24.12.2018
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ՝ ՊԻՔՍԱՐՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սագսյանի նախաձեռնությամբ այցելեցին «հայկական սիլիկոնյան հովիտ»՝ «ՊիքսԱրտ» ընկերություն։ Թափանցիկություն, սեփականատեր լինելու զգացողություն և եռանդ․․․ Այս արժեքներով է առաջնորդվում միջազգային հարթակում հայկական ամենահայտնի ստարտափը։ «ՊիքսԱրտը» իր տեսակով աշխարհում միակ լուսանկարների խմբագրիչն է, որը միաժամանակ նաև սոցիալական կայք է, որտեղ օգտատերերին թույլ է տալիս լուսանկարել և խմբագրել նկարները, կիսվել դրանցով «ՊիքսԱրտի» միլիոնավոր օգտատերերի հետ և այլ սոցիալական ցանցերում: 2011 թվականին հիմնադրված ստարտափը այսօր ունի ավելի քան 350 աշխատակիցներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, իսկ միլիոնավոր օգտատերերը աշխարհի տարբեր ծայրերից են։ Ի դեպ, ՊիքսԱրտը Չինաստանում գործող ոչ չինական ամենաշատ օգտագործվող հավելվածն է։ Քվանտականները ծանոթացան ընկերության ստեղծման հետաքրքիր պատմությանը, կառուցվածքին, տեխնիկական գործիքներին, ընկերության որդեգրած աշխատելաոճին՝ «no door policy»՝ առանց դռների քաղաքականությամբ. թե՛ տնօրենը, թե՛ աշխատակիցներն աշխատում են միևնույն մեծ սենյակում՝ համերաշխ ու ջերմ մթնոլորտում: Քվանտականներին ներկայացվեց նաև ընկերության նոր ձեռքբերման՝ արհեստական ինտելեկտի մասին, որը հնարավորություն է տալիս վերահսկել հավելվածի բովանդակությունը՝ օգտատերերին զերծ պահելով անընդունելի պատկերներից ու տեսարաններից։ Այցի ավարտին քվանտականները հնարավորություն ունեցան ծանոթանալու և զրուցելու ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանի հետ։ Վերջինս շատ սիրալիր և սպառիչ պատասխանեց քվանտականների բազմաթիվ հարցերին։ Նա ոգևորեց և խրախուսեց նրանց՝ խորհուրդ տալով մտածել ինքնատիպ, կյանքի կոչել անհավանական թվացող գաղափարները և ամենակարևորը՝ դժվարություններից չընկրկել։ Պարոն Ավոյանն իր հերթին հարցեր ուղղեց քվանտականներին և իր գոհունակությունը հայտնեց այդքան պատրաստված և խելացի լինելու համար։ Բավականին տպավորիչ և ուսուցողական էքսկուրսիայից հետո քվանտականները հրաժեշտ տվեցին «ՊիքսԱրտի» հյուրընկալ աշխատակիցներին։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան