ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ՈՒ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ...
24.12.2018
Յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է լինել հայկական ձեռագրերի ամենամեծ պահոցում՝ Մատենադարանում...
«Քվանտ» վարժարանի 8-5 դասարանի աշակերտները դասղեկ Լ. Հովհաննիսյանի և պատմության ուսուցիչ Ն. Զոհրաբյանի հետ ս. թ. նոյեմբերի 21-ին այցելեցին հայկական ձեռագրերի ամենամեծ ու ընդգրկուն շարքն ամփոփող մի կառույց՝ Մատենադարան։
Աշակերտները շրջեցին Մատենադարանի տարբեր սրահներում, ծանոթացան մեր պատմությանը և մշակույթին վերաբերող հնատիպ ձեռագրերին և գրքերին։ Նրանց հանգամանորեն ներկայացվեց տարբեր ձեռագրերի վերաբերյալ տեղեկատվություն, որը մեծագույն հետաքրքրությամբ լսում էին պատանի քվանտականները:
Խորին երախտագիտությամբ ու լույսով համակված՝ նրանք հեռացան Մատենադարանից՝ խոստանալով ժամանակ առ ժամանակ այցի գնալ հայոց մեծերին և մշակութային դարավոր արժեքներին: