IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Հերոս Սեդրակ Սեդրակյանի ծննդյան օրը նշանավորվեց հարազատ կրթօջախում նրա հիշատակին նվիրված  վոլեյբոլի հուշամրցաշարի եզրափակչով...
17.06.2026

Հերոս Սեդրակ Սեդրակյանի ծննդյան օրը նշանավորվեց հարազատ կրթօջախում նրա հիշատակին նվիրված վոլեյբոլի հուշամրցաշարի եզրափակչով...

Այսօր «Քվանտ» վարժարանում առանձնահատուկ օր էր՝ լի ոչ միայն մարզական պայքարի ոգով, այլև խորին հարգանքի, հիշողության և ...

ՈՒԹ ՄԱՍՆԱԿԻՑ, ՈՒԹ ՄԵԴԱԼ. ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓԱՅԼՈՒՆ ՆՎԱՃՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎՈՒՄ...
17.06.2026

ՈՒԹ ՄԱՍՆԱԿԻՑ, ՈՒԹ ՄԵԴԱԼ. ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՓԱՅԼՈՒՆ ՆՎԱՃՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎՈՒՄ...

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՈՒՍՈՒՑՉԻ ՆՎԻՐՈՒՄՆ Է...
17.06.2026

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՈՒՍՈՒՑՉԻ ՆՎԻՐՈՒՄՆ Է...

«Քվանտ» վարժարանում բացվեց մեծանուն գրականագետ Վլադիմիր Կիրակոսյանի անունը կրող ընթերցասրահ
15.06.2026

«Քվանտ» վարժարանում բացվեց մեծանուն գրականագետ Վլադիմիր Կիրակոսյանի անունը կրող ընթերցասրահ

ՎԵՑ ԳԻՐՔ, ՄԵԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 75
01.06.2026

ՎԵՑ ԳԻՐՔ, ՄԵԿ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 75

《ՔՎԱՆՏ》ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ
20.05.2026

《ՔՎԱՆՏ》ՎԱՐԺԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Հաջողություն  նաև սպորտում
12.05.2026

Հաջողություն նաև սպորտում

«Քվանտ» վարժարանը՝ Երևանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մրցանակակիր
12.05.2026

«Քվանտ» վարժարանը՝ Երևանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մրցանակակիր

Կրտսեր քվանտականները՝ ավագների հաղթական ուղու արժանի շարունակողներ...
05.05.2026

Կրտսեր քվանտականները՝ ավագների հաղթական ուղու արժանի շարունակողներ...

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՉՈՐՍ ՊԱՏԱՆԻ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ
01.05.2026

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՉՈՐՍ ՊԱՏԱՆԻ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ

1 2 … 49 »

Հերոս Սեդրակ Սեդրակյանի ծննդյան օրը նշանավորվեց հարազատ կրթօջախում նրա հիշատակին նվիրված վոլեյբոլի հուշամրցաշարի եզրափակչով...

17.06.2026
Հերոս Սեդրակ Սեդրակյանի ծննդյան օրը նշանավորվեց հարազատ կրթօջախում նրա հիշատակին նվիրված  վոլեյբոլի հուշամրցաշարի եզրափակչով...

Այսօր «Քվանտ» վարժարանում առանձնահատուկ օր էր՝ լի ոչ միայն մարզական պայքարի ոգով, այլև խորին հարգանքի, հիշողության և երախտագիտության զգացումով։ Վարժարանի շրջանավարտ, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սան, 44-օրյա պատերազմում հերոսացած Սեդրակ Սեդրակյանի ծննդյան օրվա առիթով անցկացվեց նրան նվիրված վոլեյբոլի հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումը։

Արդեն չորրորդ տարին անընդմեջ վարժարանում կազմակերպվող այս հուշամրցույթը դարձել է գեղեցիկ ավանդույթ՝ միավորելով վարժարանի աշակերտներին, ուսուցիչներին և Սեդրակի հիշատակը վառ պահող բոլոր մարդկանց։ Այն ոչ միայն մարզական մրցաշար է, այլև հիշողության, երախտագիտության և արժեքների փոխանցման ուրույն հարթակ, սերունդներին փոխանցվող կարևոր ուղերձ՝ ապրել արժանապատվորեն, սիրել հայրենիքը, լինել ուժեղ, համախմբված և պատասխանատու։

Մրցաշարի եզրափակիչ խաղն անցավ ոգևորիչ, մրցակցային և ջերմ մթնոլորտում։ Թիմերը պայքարում էին ոչ միայն հաղթանակի, այլև Սեդրակի անունը կրող մրցաշարին արժանի մասնակցություն ցուցաբերելու պատասխանատվությամբ։ Խաղի ընթացքում ակնհայտ էին թե՛ մարզական պատրաստվածությունը, թե՛ թիմային համախմբվածությունը, թե՛ այն անկեղծ ոգևորությունը, որով աշակերտները մոտենում էին յուրաքանչյուր միավորին։

Լարված և գեղեցիկ պայքարի արդյունքում հուշամրցաշարի հաղթող ճանաչվեցին վարժարանի 8-րդ դասարանի աշակերտները։ Նրանք ցուցաբերեցին կամք, կազմակերպված խաղ, թիմային մտածողություն և մինչև վերջ պայքարելու հաստատակամություն՝ արժանիորեն նվաճելով մրցաշարի հաղթողի կոչումը։

 

Մրցանակաբաշխության արարողությունը օրվա ամենահուզիչ պահերից մեկն էր։ Միջոցառմանը ներկա էին Սեդրակ Սեդրակյանի ծնողները, վարժարանի ուսուցիչներ, աշակերտներ, ինչպես նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ասմարյանը։ Դա միջոցառմանը հաղորդեց առանձնահատուկ խորհուրդ՝ ընդգծելով, որ Սեդրակի անունն ու հիշատակը շարունակում են ապրել վարժարանի կյանքում և նոր սերունդների գիտակցության մեջ։

Հերոսի ծնողները արժեքավոր նվերներ հանձնեցին մրցաշարի հաղթողներին՝ իրենց ջերմ շնորհավորանքներն ու օրհնանքը փոխանցելով աշակերտներին և կարևորելով, որ իրենց որդու անունը շարունակում է ապրել վարժարանի պատերի ներսում, աշակերտների հիշողության և սրտերի մեջ։ Հաղթողներին նվերներ հանձնեց նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Կարեն Ասմարյանը՝ բարձր գնահատելով ու մեծապես կարևորելով նման նախաձեռնությունների դերը պատանիների մարզական, քաղաքացիական և հայրենասիրական դաստիարակության գործում։

Սեդրակ Սեդրակյանի անունը վարժարանի պատմության մեջ գրված է ոչ միայն որպես շրջանավարտի, այլև իբրև հայրենիքի համար իր կյանքը նվիրած քաջ հայորդու։ Նրա և նրա նման հերոսացած հայ քաջերի սխրանքը երբեք չի մոռացվի։ Նրանք մշտապես կմնան սերունդների հիշողության մեջ՝ որպես հայրենասիրության, անձնվիրության և խիզախության կենդանի օրինակ, մեր ազգային արժանապատվության, խիզախության և հայրենասիրության ամենաբարձր դրսևորումներից։

Այս հուշամրցույթը ևս մեկ անգամ փաստեց, որ հերոսների հիշատակը ապրում է, երբ այն փոխանցվում է սերունդներին ոչ միայն խոսքով, այլև գործով, միասնականությամբ և արժանապատիվ հիշողությամբ։ Վարժարանում անցկացվող այս հուշամրցաշարը դրա վառ ապացույցն է․ քանի դեռ Սեդրակի անունը հնչում է աշակերտների շուրթերից, քանի դեռ նրա հիշատակին նվիրված խաղերը միավորում են նոր սերունդներին, նրա կյանքն ու սխրանքը շարունակում են ապրել որպես լույս, ուժ և օրինակ։                                                                                                Հ. Լ.

 

 

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան