Նորություններ

Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՄԵԴԱԼՈՎ...

12.06.2022

Քիմիայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում քվանտական Լեոնիդը Հայաստանը ներկայացնող երկու պատանիներից մեկն էր. այս անգամ ևս նա ձեռնունայն չվերադարձավ:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված այս տարվա օլիմպիադային մասնակցում էր 16 երկրի 116 դպրոցական: Հայաստանյան թիմի ղեկավարը նշեց, որ այս տարվա խնդիրները նախորդ տարիների համեմատությամբ աչքի էին ընկնում իրենց բարդությամբ, սակայն մեր դպրոցականները պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրը և միջազգային կարևոր այդ ստուգատեսից վերադարձան երկու մեդալով՝ մեկ արծաթ ու մեկ բրոնզ: Եվս մեկ արծաթե մեդալով իր օլիմպիական զինանոցը հարստացրեց «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ, միջազգային օլիմպիադաներում բազմիցս հաղթած Լեոնիդ Ասատրյանը:
Անհանգիստ քվանտականը, սակայն, չի բավարարվում ունեցած. արդեն ջերմեռանդորեն պատրաստվում է ամռանը կայանալիք մյուս օլիմպիադային:
Ջերմորեն շնորհավորում ենք Լեոնիդին, նրա ուսուցիչներին, բարեկամներին և մաղթում նորանոր հաղթանակներ ու մեդալներ: