Նորություններ
IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Շախմատի մրցույթ
07.02.2025

Շախմատի մրցույթ

Հանդիպում  նախկին քվանտականների հետ
04.02.2025

Հանդիպում նախկին քվանտականների հետ

ՏԱՐՎԱ  ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ  ՏՐՎԱԾ Է․․․
20.01.2025

ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է․․․

      ...

Հայագիտակ  մրցույթի մեկնարկ
07.01.2025

Հայագիտակ մրցույթի մեկնարկ

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ...
02.01.2025

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ...

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ
31.12.2024

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ․․․
30.12.2024

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ․․․

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․
30.12.2024

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․

Քվանտականները ՀԱԷԿ-ում
29.12.2024

Քվանտականները ՀԱԷԿ-ում

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՈԳԻՆ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ...
29.12.2024

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՈԳԻՆ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ...

« 1 … 6 7 8 … 46 »

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՈԳԻՆ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ...

29.12.2024
ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՈԳԻՆ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ...
  Կոմիտաս Վարդապետի ծննդյան 155-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների շրջանակում օրերս «Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցում տեղի ունեցավ Վարդապետի հոբելյանին նվիրված համերգ, որի ընթացքում ներկայացվեց Կոմիտասի արվեստը` նրա թողած ժառանգությունը: Միջոցառման մտահղացման հեղինակն ու կազմակերպիչը վարժարանի երգի ուսուցչուհի Արաքս Հովակիմյանն էր:
Միջոցառման ընթացքում ներկաները հատվածաբար դիտեցին Կոմիտասին նվիրված ֆիլմ, որում ներկայացված էին արժանահիշատակ դրվագներ մեծանուն հայի կենսագրությունից:
   Միջոցառումը վարում էին 4-րդ դասարանի սովորողներ, որոնք իրենց խոսքում ներկայացրին մեծերի՝ Կոմիտասին նվիրված գնահատանքի մտքերը:
Կարևոր է նշել, որ «Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցի բոլոր դասարաններում շուրջ երկու ամիս թևածում էր կոմիտասյան ոգին. ուսուցիչները իրենց դասերի շրջանակում տարբեր առիթներով բազմիցս խոսել են Կոմիտասի կյանքի, գործունեության կարևոր դրվագների մասին՝ այդ ամենին հաղորդակից դարձնելով իրենց հետաքրքրասեր սաներին: Մինչ համերգային ծրագիրը 4-րդ դասարանցիները այցելեցին նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
Մեծանուն հային նվիրված միջոցառումների շարքն ամբողջացավ համերգով: Համերգին մասնակցեցին վարժարանի 2-4-րդ դասարաններում սովորողները. երգի երկու ուսուցիչների (Ա. Հովակիմյան, Ա. Վիրաբյան) ղեկավարությամբ յուրաքանչյուր տարիքային խումբ հանդես եկավ երկուական կատարմամբ: Համերգի երգացանկում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները («Շողեր ջան», «Չոբանի շունը», «Հով արեք, սարեր» և այլն) փոքրիկ քվանտականները սովորել և ներկայացնում էին մեծագույն ջերմեռանդությամբ ու պատասխանատվությամբ՝ հուզմունքի և հիացումի բազում պահեր պարգևելով ներկաներին:
   Ա. Հովակիմյանի մեկնաբանությամբ նպատակը ոչ թե ուղղակի հերթական միջոցառում կազմակերպելն էր, այլ սովորողներին Կոմիտասյան շունչը փոխանցելը, նրա արվեստի առանձնահատկություններին հաղորդակից դարձնելը:
Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ միջոցառումները չափազանց լուրջ արժեք ունեն. դրանք մեծապես նպաստում են ազգային արժեքների հանդեպ սեր ձևավորելուն, դրանք են կերտում ազգային արժեքները կրող, դրանցով առաջնորդվող քաղաքացուն: Հ. Լ.


footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան