Նորություններ
IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Շախմատի մրցույթ
07.02.2025

Շախմատի մրցույթ

Հանդիպում  նախկին քվանտականների հետ
04.02.2025

Հանդիպում նախկին քվանտականների հետ

ՏԱՐՎԱ  ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ  ՏՐՎԱԾ Է․․․
20.01.2025

ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է․․․

      ...

Հայագիտակ  մրցույթի մեկնարկ
07.01.2025

Հայագիտակ մրցույթի մեկնարկ

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ...
02.01.2025

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ...

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ
31.12.2024

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ․․․
30.12.2024

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ․․․

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․
30.12.2024

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․

Քվանտականները ՀԱԷԿ-ում
29.12.2024

Քվանտականները ՀԱԷԿ-ում

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՈԳԻՆ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ...
29.12.2024

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՈԳԻՆ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ...

« 1 … 6 7 8 … 46 »

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

31.12.2024
ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, ավարտվում է 2024 թվականը։ Տարին քվանտականների համար նշանավորվում է բազում հաջողություններով, լրջագույն նվաճումներով։

2024թ․ ողջ ընթացքում «Քվանտ» վարժարանի սաները միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում արժանացել են բազմաթիվ մեդալների՝ իրենց օլիմպիական զինանոցը հարստացնելով ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով։ Ուզում ենք հավատալ, որ օլիմպիական հաղթարշավում փայլուն մասնակցությունը քվանտականները կշարունակեն նաև գալիք տարում։

Հավատարիմ իր առաքելությանը՝ «Քվանտ» վարժարանը այս տարի էլ շարունակեց բարեգործական գործունեությունը՝ հաստատելով, որ բարի գործեր անելը դարձել է քվանտականի կենսակերպը։

Տարին չափազանց արդյունավետ էր միջագզային կրթական-գիտական հեղինակավոր կառույցների ներկայացուցիչների հետ համագործակցության առումով։ Ուշագրավ է ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, ոլորտի ամենափորձառու և արհեստավարժ մասնագետ, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի լավագույն բարեկամ Արամ Գալստյանի զրույց-դասախոսությունը արհեստական բանականության և դրա բերած առավելությունների ու թերությունների մասին: Նմանատիպ հանդիպումները մեծապես նպաստում են սովորողների՝ դարի պահանջներին համապատասխան մասնագիտություններին ավելի մոտ լինելուն, դրանց կարևորությունը գիտակցելուն և աշխարհի գիտակրթական զարգացումներին համընթաց քայլել կարողանալուն:

Կարևոր է քվանտականների մասնակցությունը Գիտության փառատոնին, որի շրջանակում «Քվանտ» վարժարանը գիտությունը սիրող ու գնահատող հանրությանը ներկայացավ իր ընդգրկուն ու տպավորիչ տաղավարով՝ «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՛ր» խորագրով ներկայացնելով վարժարանի սովորողների հետազոտական արդյունավետ գործունեության արգասիքները՝ քվանտականների ստեղծած սարքերը՝ անօդաչու թռչող սարք, առարկային հետևող ռոբոտ, բիոնիկ ձեռք, կամայական օբյեկտի հետևող ինքնավար համակարգ 1, նշանառության համակարգով ռոբոտ, ուլտրաձայնային ռադար, վճարային համակարգ, քվադրակոպտեր, արհեստական քիթ։

        Արդեն մի քանի տարի է՝ մի խումբ քվանտականներ ԱՊՀ երկրների մի քանի հարյուրի հասնող պատանիների հետ մասնակցում են «Дети Содружества» անունը կրող միջազգային երիտասարդական ֆորումին՝ հնարավորություն ունենալով հաղորդակից լինելու միմյանց մշակույթներին, ազգային առանձնահատկություններին, ավանդույթներին։

    Հայաստանի պատվիրակությունը, հանձինս քվանտականների, հանդես եկավ ոչ թե առանձին համարներով, այլ մի ինքնատիպ ներկայացմամբ, որը ազգային երգ ու պարի, հայ ժողովրդի պատմության գեղեցիկ համաձույլ էր։ Այն արժանացավ բոլորի, այդ թվում՝ ֆորումի ղեկավարների բարձր գնահատանքին։ Քվանտական պատանիները պատվով ներկայացրին թե՛ մեր երկիրը, թե՛ հարազատ կրթօջախը։

Հավատում ենք, որ գալիք տարում կշտկվեն նաև արձանագրված որոշ թերություններ։ Դեռ կան հրատապ լուծման կարոտ խնդիրներ և նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են բոլորիս համատեղ ջանքն ու աշխատանքը: Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու դավանած արժեքները պիտի իրական դարձնեն բոլոր համարձակ նախաձեռնությունների կյանքի կոչելը:

Սիրելի՛ քվանտականներ, ջերմորեն շնորհավորում ենք գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով քաջառողջություն, առաջընթաց, միայն դրական լիցքեր, հույս, հավատ, սեր՝ բոլոր դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու և անվտանգ ու ապահով պետություն ունենալու, խաղաղ և բարօր կյանքով ապրելու համար: Թող 2025 թվականը լինի խաղաղության, հաղթանակների ու վերելքների տարի, լավատեսությամբ լցնի բոլորիս հոգիները, իրական երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիս: Բոլորիս ընտանիքներում և մեր հայրենիքում թևածեն լավատեսությունը, ներդաշնակությունն ու բարօրությունը: Սերը, հոգատարությունն ու փոխըմբռնման մթնոլորտը թող տիրեն յուրաքանչյուրիդ տանն ու ընտանիքում:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ․․․

                            «Քվանտ» վարժարանի տնօրենություն

 

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան