Նորություններ
IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Շախմատի մրցույթ
07.02.2025

Շախմատի մրցույթ

Հանդիպում  նախկին քվանտականների հետ
04.02.2025

Հանդիպում նախկին քվանտականների հետ

ՏԱՐՎԱ  ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ  ՏՐՎԱԾ Է․․․
20.01.2025

ՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է․․․

      ...

Հայագիտակ  մրցույթի մեկնարկ
07.01.2025

Հայագիտակ մրցույթի մեկնարկ

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ...
02.01.2025

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ...

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ
31.12.2024

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ․․․
30.12.2024

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ․․․

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․
30.12.2024

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․

Քվանտականները ՀԱԷԿ-ում
29.12.2024

Քվանտականները ՀԱԷԿ-ում

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՈԳԻՆ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ...
29.12.2024

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՈԳԻՆ ԹԵՎԱԾՈՒՄ ԷՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ...

« 1 … 6 7 8 … 46 »

Հայագիտակ մրցույթի մեկնարկ

07.01.2025
Հայագիտակ  մրցույթի մեկնարկ
«ՀԱՅԱԳԻՏԱԿ» ՄՐՑՈՒՅԹ – 2025

   «Քվանտ» վարժարանը, կարևորելով հայրենաճանաչության ամրապնդման և հայրենագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրու­թյան մեծացման անհրաժեշտությունը, շարունակում է ամենամյա «Հայագիտակ» մրցույթի կազմակերպումը։ Մասնակցելու համար կարող են ցուցակագրվել վարժարանի 7-9-րդ դասարաններում սովորող աշակերտները։ Մրցույթը տեղի է ունենալու 2025 թ. փետրվարի 15-ին (գրավոր) և 22-ին (բանավոր)՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտների համար առանձին առաջադրանքներով։ Յուրաքանչյուր տարիքային խմբում առնվազն 50% արդյունք ցուցաբերելու դեպքում ամենաբարձր միավորներ հավաքած աշակերտները ստանալու են միանվագ ուսումնական նպաստ (կրթա­թոշակ կամ ուսման վարձից զեղչ)՝ վաստակած միավորների՝ ըստ տարիքային խմբերի վարկանիշային սկզբունքով։

   Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թ. փետրվարի 8-ը գրանցվել տնօրենի ընդունարանում։

   Աշակերտները պետք է իրենց գիտելիքներն ի ցույց դնեն միաժամանակ մի քանի առարկաների շրջանակում.

    Գրավոր փուլում նախատեսված են ինչպես գիտելիք ստուգող թեստային, այնպես հետաքրքրաշարժ առաջադրանքներ (ուրվագծային քարտեզ, տրամաբանական խնդիր, ծաղրանկար և այլն)։ Աշխատանքներն ստուգելու համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով՝ ԵՊՀ-ից հրավիրված մասնագետի և վարժարանի հայոց լեզվի և գրականության, պատմության ամբիոնների աշխատակիցների մասնակցությամբ։ Մրցույթն անցկացվելու է 6-9-րդ դասարանների ուսումնական ծրագրերի հիման վրա, սակայն չի սահմանափակվելու դասագրքային բովան­դակությամբ։ Առաջադրանքները կազմվելու են առարկայական ծրագրերի՝ հետևյալ թեմատիկ ընդգրկմամբ.

Առարկա

Պահանջվող թեմաները՝ ըստ դասարանների

7-րդ դասարան

8-րդ դասարան

9-րդ դասարան

Հայոց լեզու

Բառագիտություն

Ուղղագրություն

Բառիմաստ՝ Բազմիմաստ բառեր։ Բառի ուղիղ և փոխաբերական իմաստներ։ Հոմանիշներ, հականիշներ, համանուններ, դարձվածքներ։

Բառակազմություն՝ Արմատ, ածանց, հոդակապ։

Ձևաբանություն

Խոսքի մասեր՝ Գոյական։

Ոճագիտություն՝ պատկերավորման միջոցներ՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն։

Ուղղագրություն

Ձևաբանություն

Խոսքի մասեր՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ։

Ոճագիտություն

Գեղարվեստական և պաշտոնական ոճ, տեքստ։

Ուղղագրություն

Բառագիտություն

Բառիմաստ՝ հոմանիշներ, հականիշներ, համանուններ, հարանուններ, դարձվածքներ։

Բառակազմություն՝ պարզ և բաղադրյալ բառեր։

Ձևաբանություն

Խոսքի մասեր՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական։

Շարահյուսություն՝ Նախադասություն և բառակապակցություն։ Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի, ըստ կազմության։ Նախադասության գլխավոր և երկրորդական անդամներ։ Գոյականական և բայական անդամի լրացումներ։

Հայ գրականություն

Հրանտ Մաթևոսյան «Հացը», Մովսես Խորենացի «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Արտաշես և Սաթենիկ»։

Ինքնակենսագրական վեպեր՝ Գուրգեն Մահարի «Մանկություն», Վահան Թոթովենց «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա», Ստեփան Զորյան «Մի կյանքի պատմություն»։

20-րդ դարի հայ գրականություն՝ Ե. Չարենց, Դ. Դեմիրճյան, Ակ. Բակունց, Ն. Զարյան, Գ. Մահարի, Հովհ. Շիրազ, Հ. Սահյան, Ս. Կապուտիկյան, Պ. Սևակ, Մ. Գալշոյան, Հ. Մաթևոսյան, Վ. Սարոյան, Զ․ Եսայան։

Գրականության նոր շրջան՝ Գ. Սունդուկյան, Րաֆֆի, Պետրոս Դուրյան, Մուրացան, Շիրվանզադե, Նար-Դոս, Հովհ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Գր. Զոհրապ, Դ. Վարուժան, Մ. Մեծարենց, Վ. Տերյան։

Տեսական հարցեր՝ թատերգություն, գրական մեթոդներ, ապաթարց, պոեմ, բալլադ, քառյակ, լեգենդ, արձակ բանաստեղծություն, նորավեպ և պատմվածք, ձոն, բանաստեղծական հնչյունաբանություն՝ բաղաձայնույթ և առձայնույթ, վեպ և վիպակ։

Հայաստանի աշխարհագրություն

Հայկական լեռնաշխարհ (բնական սահմաններ, աշխարհագրական դիրք, լեռնագրություն, ջրագրություն)։

Հայկական լեռնաշխարհ (բնա­կան սահմաններ, աշխարհա­գրական դիրք, լեռնագրություն, ջրագրություն, կլիմա)։

ՀՀ (սահ­մանակից պետություն­նե­ր, աշ­խարհագրական դիրք, լեռներ, օգտակար հա­նածոներ)։

Հայկական լեռնաշխարհ (բնական սահմաններ, աշխարհագրական դիրք, ձևավորման երկրաբանական առանձնահատկություններ, լեռնա­գրություն, ջրագրություն, կլիմա)։

ՀՀ (սահմանակից պետություններ, աշխարհագրական դիրք, լեռներ, օգ­տակար հանածոներ, ջրագրություն, կլիմա, հողեր, բուսա­կենդանական աշխարհ, բնօգտագործման և բնապահպանության հիմ­նախնդիրներ)։

Հայոց պատմություն

6-րդ դասարանի ծրագիրը և 7-րդ դասա­րանի ծրագրի կեսը (Վաղ պետա­կան կազմավորումներ։ Վանի թագավորու­թյուն։ Երվանդունիներ։ Արտաշեսյան­ներ։ Արշակունիներ՝ մինչև քրիստոնեության ընդունումը պետական կրոն)։

6-7-րդ դասարանների ծրագիրը և 8-րդ դասարանի ծրագրի կեսը (Վաղ պետական կազմավորում­ներ։ Վանի թագավորություն։ Եր­վանդունիներ։ Արտաշեսյաններ։ Արշակունիներ։ Նախարարա­կան պետական համակարգ։ Բագրատունիներ։ Զաքարյան­ներ։ Հայաստանը և քոչվորական արշավանքները։ Կիլիկյան Հայաստան)։

6-8-րդ դասարանների ծրագիրը և 9-րդ դասարանի ծրագրի կեսը (Վաղ պետական կազմավորումներ։ Վանի թագավորություն։ Երվանդունի­ներ։ Արտաշեսյաններ։ Արշակու­նիներ։ Նախարարական պետական համակարգ։ Բագրատունիներ։ Զա­քարյաններ։ Կիլիկյան Հայաստան։ Հայաստանը և քոչվորական արշա­վանքները։ Հայաստանը ուշ միջնա­դարում։ Հայ ազատագրական շար­ժումը 17-րդ դարի 2-րդ կեսին – 18-րդ դարում։ Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում։ Օս­մանյան կայսրության քաղաքա­կանությունը Արևմտյան Հայաստանում։ Հայկական հարցի միջազգայ­նացումը։ Ազատագրական խմբակների և ազգային կուսակցություննե­րի ստեղծումը։ Արևմտահայ ազատագրա­կան շարժումը 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին։ Հայոց ցեղա­սպանությունը։ Ռուսական հեղափոխությունները և Հայաստանը։ Մա­յիսյան հերոսամարտերը։ ՀՀ ստեղծումը. իշխանության մարմինները և բանակը, ներքին և արտա­քին քաղաքականությունը, խորհրդայնացու­մը։ ՀՍԽՀ տա­րածքային հիմնախնդիրները, տնտեսությունը և հասա­րակական-քաղաքական կյանքը 1920-1930-ական թթ.)։

Հայ մշակույթ

Հին Հայաստանի մշակույթը (հնագույն ժամանակներից մինչև գրերի գյուտը)։

Հին և Միջնադարյան Հայաստա­նի մշակույթը (հնագույն ժամա­նակներից մինչև ուշ միջնադար)։

Հայկական մշակույթը հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը։

Հասարակագիտ.

7-րդ դասարանի ծրագրի կեսը (Հասա­րակա­կան կյանքի առանձնահատկու­թյուն­ները: «Ընտանիք» սոցիալական խմբի բնութա­գրիչներ։ Բարոյականու­թյան նոր­մերի նշանակությունը)։

8-րդ դասարանի ծրագրի մի մա­սը (Ի՞նչ է արժեքը. ազատու­թյուն, արդարություն, պատաս­խանատվություն)։

9-րդ դասարանի ծրագրի կեսը (Պետության սահմանադրական պար­տակա­նությունները։ Քաղաքացիության իրա­վական կարգավիճակը ՀՀ-ում։ Մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքներ)։

Հայոց Եկեղ. պատմ.

5-6-րդ դասարանների ծրագիրը (Աստվածաշունչ։ Եկեղեցի։ Նվիրապետություն։ Հայոց Եկեղեցու խորհուրդներ։ Տոներ)։

Տնօրենություն

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան