Նորություններ
Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադա
21.01.2026

Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադա

 ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ
30.12.2025

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

ԵՐԲ ՔՎԱՆՏԱԿԱՆ ԲԵՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ...
27.12.2025

ԵՐԲ ՔՎԱՆՏԱԿԱՆ ԲԵՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ...

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ
24.12.2025

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Օսկանյանի անվան հուշամրցույթի արդյունքները
18.12.2025

Օսկանյանի անվան հուշամրցույթի արդյունքները

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՄԵԾ ՈՒՂԵՐՁՈՎ...
17.12.2025

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՄԵԾ ՈՒՂԵՐՁՈՎ...

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ՎԱՐԺԱՐԱՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
17.12.2025

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ՎԱՐԺԱՐԱՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխությունից քվանտականները վերադարձան հարուստ ավարով․․․
26.11.2025

ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխությունից քվանտականները վերադարձան հարուստ ավարով․․․

ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԾՆՎԵՑ ԵՐԳԸ
22.11.2025

ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԾՆՎԵՑ ԵՐԳԸ

Ա ՏԱՌԻ  ԾՆՈՒՆԴԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԴԵՊԻ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՇԽԱՐՀ
27.10.2025

Ա ՏԱՌԻ ԾՆՈՒՆԴԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԴԵՊԻ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՇԽԱՐՀ

1 2 … 46 »

ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԾՆՎԵՑ ԵՐԳԸ

22.11.2025
ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԾՆՎԵՑ ԵՐԳԸ

   «Քվանտ» վարժարանում կազմակերպված յուրօրինակ միջոցառումը 4-րդ դասարանի սովորողներին հնարավորություն տվեց ոչ միայն հանդիպելու ճանաչված արվեստագետների, այլև ականատես լինելու ստեղծագործության իրական ծննդին։

  Միջոցառմանը նախորդել էր խնամքով կազմակերպված նախապատրաստական փուլ․ մի քանի շաբաթ առաջ փոքրիկներին տրվել էր առաջադրանք՝ հայտնի գրողին կամ կոմպոզիտորին ինչ հարցեր կտային։ Փոքրիկները ոգևորված ներկայացրել էին   հարցաշարը։ Հենց այդ անկեղծ ու անմիջական հարցերն էլ դարձան ծրագրի առանցքային նյութը։ Քվանտական փոքրիկներն արդեն գիտեին, որ հյուրեր են ունենալու, բայց թե ովքեր… դա մնաց բեմական խորհրդավորության մի մասնիկ։

   Եվ ահա վարժարանի դահլիճում են նրանք, ովքեր իրենց ներդրմամբ վաղուց դարձել են «Քվանտի» ինքնության մասնիկ՝ գրող, հրապարակախոս, Այբբենարանի, այլ դասագրքերի, մեթոդական ձեռնարկների ու գեղարվեստական երկերի հեղինակ, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի օրհներգի խոսքերի հեղինակ Վաչագան Սարգսյանը, և կոմպոզիտոր, վարժարանի օրհներգի երաժշտության հեղինակ Ներսես Մարգարյանը։ Մինչ նրանց ինքնությունը բացահայտելը Վ. Սարգսյանը փոքրիկների համար ներկայացրեց ստեղծագործական խաղ՝ իրենց անուններով պատրաստված նկարելուկներ, որոնք երեխաները պիտի գուշակեին։ Առաջադրանքի հաջող կատարման պահին դահլիճ մուտք գործեցին «բացահայտված» հյուրերը՝ որպես վարժարանի լավագույն բարեկամներ։

   Հյուրերի ներս գալուն հաջորդեց հուզիչ պահ․ փոքրիկները միասին երգեցին վարժարանի օրհներգը, իսկ հետո փորձեցին գուշակել նրանց կապը վարժարանի հետ։ Արձագանքները բազմազան էին, սակայն ճիշտ պատասխանը մեծ խանդավառությամբ ընդունվեց․հենց նրանք են վարժարանի հիմնի խոսքերի և երաժշտության հեղինակները։

    Այնուհետև հյուրերը հերթով պատասխանեցին աշակերտների՝ շաբաթներ առաջ հնչեցրած հարցերին: Ն. Մարգարյանի «Հրաշք մեղեդի» երգչախմբի կատարումը հարստացրեց միջոցառման գեղարվեստական տրամադրությունը։

   Ամենահմայիչ մասը դեռ առջևում էր։ Միջոցառման խորագիրը՝ «Այսպես ծնվեց երգը», բառացիորեն պետք է իրականություն դառնար բեմի վրա։ Դահլիճից փոքրիկները 10 կամայական բառ հնչեցրին, իրար հետ կապ չունեցող, պատահական, ազատ բառեր։ Եվ հենց այդտեղ՝ բոլորի աչքի առաջ, Վ. Սարգսյանը սահմանափակ ժամանակում ստեղծեց բանաստեղծական նոր, թարմ տեքստ՝ նոր երգի խոսքեր։ Այնուհետև նույնքան արագ ու ներշնչված Ն. Մարգարյանը գրեց երգի երաժշտությունը։ «Հրաշք մեղեդի» երգչախմբի սաները անմիջապես կենդանացրին նորաստեղծ ստեղծագործությունը՝ կատարելով այն բեմում։ Դահլիճը լցվեց ոգևորությամբ ու հիացմունքով․ փոքրիկները ականատես եղան իրական հրաշքի, տեսան՝ ինչպես է բառից ու հնչյունից ծնունդ առնում երգը։

Նման միջոցառումները մեծապես նպաստում են երեխաների ստեղծագործական մտածողության, երևակայության և ինքնարտահայտման զարգացմանը, նրանց անմիջականորեն հաղորդակից դարձնելով ստեղծագործական գործընթացի ամենահետաքրքիր դրվագներին։
            «Քվանտ» վարժարանում ոչ միայն սովորեցնում են արվեստ, գրականություն ու երաժշտություն, այլև ոգեշնչում են նոր ստեղծագործությունների ծնունդը։

Այս նախաձեռնությունը ոչ միայն գեղարվեստական գեղեցիկ փորձառություն է, այլև կրթական արժեքավոր գործընթաց, որը խթանում է երեխաների ստեղծագործական մտածողությունը և գեղարվեստական երևակայության զարգացումը։ «Քվանտ» վարժարանը շարունակում է ձևավորել միջավայր, որտեղ արվեստը դառնում է կենդանի, իսկ երեխաները՝ նրա համաստեղծողները։

                                                                                    Հ.Լ.

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան