Նորություններ
Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադա
21.01.2026

Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադա

 ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ
30.12.2025

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

ԵՐԲ ՔՎԱՆՏԱԿԱՆ ԲԵՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ...
27.12.2025

ԵՐԲ ՔՎԱՆՏԱԿԱՆ ԲԵՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ...

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ
24.12.2025

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Օսկանյանի անվան հուշամրցույթի արդյունքները
18.12.2025

Օսկանյանի անվան հուշամրցույթի արդյունքները

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՄԵԾ ՈՒՂԵՐՁՈՎ...
17.12.2025

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՄԵԾ ՈՒՂԵՐՁՈՎ...

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ՎԱՐԺԱՐԱՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
17.12.2025

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ՎԱՐԺԱՐԱՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխությունից քվանտականները վերադարձան հարուստ ավարով․․․
26.11.2025

ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխությունից քվանտականները վերադարձան հարուստ ավարով․․․

ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԾՆՎԵՑ ԵՐԳԸ
22.11.2025

ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԾՆՎԵՑ ԵՐԳԸ

Ա ՏԱՌԻ  ԾՆՈՒՆԴԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԴԵՊԻ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՇԽԱՐՀ
27.10.2025

Ա ՏԱՌԻ ԾՆՈՒՆԴԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԴԵՊԻ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՇԽԱՐՀ

1 2 … 46 »

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

30.12.2025
 ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, ավարտվում է 2025 թվականը։ Տարին քվանտականների համար նշանավորվում է բազում հաջողություններով, լրջագույն նվաճումներով։

2025թ․ ողջ ընթացքում «Քվանտ» վարժարանի սաները միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում արժանացել են բազմաթիվ մեդալների՝ իրենց օլիմպիական զինանոցը հարստացնելով ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով։

Մասնավորապես տարվա հաղթական մեկնարկը տրվեց ս․ թ․ հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացած Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադայում, որին ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի սովորող Գագիկ Գևորգյանը ինֆորմատիկայից նվաճեց արծաթե մեդալ, նույն ծրագրի 11-րդ դասարանի սովորող Գրիգոր Թոխյանը (մաթեմատիկա), Սամվել Հարությունյանը (ֆիզիկա), Ալեքս Գրիգորյանը (ինֆորմատիկա)՝ բրոնզե մեդալներ։

2025 թվականի հուլիսի 10-20-ը Ավստրալիայի Քվիսլենդ քաղաքում տեղի ունեցավ մաթեմատիկայի միջազգային 66-րդ օլիմպիադան (IMO 2025), որին մասնակցելով՝ վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 11-րդ դասարանի սովորող Ալեքս Գրիգորյանը դարձավ ՀՀ թիմի 3 բրոնզե մեդալակիրներից մեկը: Ի դեպ, նա հերթական փայլուն հաղթանակը արձանագրեց միջազգային հարթակում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Բոլիվիայի Սուկրե քաղաքում անցկացված ինֆորմատիկայի միջազգային 37-րդ օլիմպիադայից վերադառնալով բրոնզե մեդալով և միջազգային կրկնակի հաղթանակով պսակելով ուսումնական տարին:

            Հունիսի 20–23-ը «Քվանտ» վարժարանը իր ակադեմիական կենսագրության մեջ վերագրանցեց ևս մեկ փառավոր էջ։ ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի նախաձեռնությամբ առցանց ձևաչափով անցկացված աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում չափազանց լուրջ մրցապայքարում իրենց գիտելիքներով փայլեցին և արծաթե մեդալների արժանացան «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սովորողներ Հայկ Անտոնյանը և Սաթի Հայրապետյանը: Բրոնզե մեդալներ ստացան վարժարանի սովորողներ Նարե Պողոսյանը (12-րդ դասարան) և Էրիկա Հարությունյանը (11-րդ դասարան):

Հունիսի 24-29-ը Հյուսիսային Մակեդոնիայի Ստրուգա քաղաքում մինչև 15 տարեկան պատանիների բալկանյան մաթեմատիկական օլիմպիադան (JBMO 2025) արժանահիշատակ է նրանով, որ ՀՀ դրոշը առաջին անգամ բարձրացավ JBMO-ի օլիմպիական հարթակում։ Իսկ այդ խորհրդանշական պահը կերտեց «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի սովորող Տիգրան Հախեյանը՝ փայլուն հանդես գալով և առաջին իսկ փորձի ժամանակ արժանանալով արծաթե մեդալի։

Տարվա օլիմպիական ամենափայլուն նվաճումներից էր հուլիսի 20-27-ը Ֆիլիպինների Կեսոն Սիթի քաղաքում անցկացված «Կենսաբանություն» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում արձանագրված հաղթանակը. միջազգային այս հեղինակավոր մրցույթում «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սովորող Տաթև Սիմոնյանը դարձավ ՀՀ միակ ոսկե մեդալակիրը՝ գրանցելով բացառիկ արդյունք միջազգային չափանիշներով։ Մյուս քվանտականը` Արա Մելքոնյանը, արժանացել է բրոնզե մեդալի` փաստելով, որ «Քվանտ»-ը գիտության և նորարարության առաջատար կրթօջախ է։

Ուզում ենք հավատալ, որ օլիմպիական հաղթարշավում փայլուն մասնակցությունը քվանտականները կշարունակեն նաև գալիք տարում:

  «Քվանտ» վարժարանի սաները այս անգամ ևս չխախտեցին գեղեցիկ ավանդույթը և հարուստ ավարով վերադարձան  ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխությունից։ Մեծ խանդավառությամբ արձանագրենք, որ «Լավագույն աշակերտ» անվանակարգի 9 հաղթողներից 5-ը քվանտական պատանիներ են, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողներ: Վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 2025 թվականի շրջանավարտ Գագիկ Գևորգյանը, ով, ի դեպ, արդեն բացառիկ իրավունքով իր ուսումնառությունը շարունակում է աշխարհի կրթական առաջատար հաստատություններից մեկում՝ Օքսֆորդի համալսարանում, ճանաչվեց «Լավագույն աշակերտ» անվանակարգի հաղթող՝ ստանալով Առաջին կարգի մրցանակ։ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 2025 թվականի շրջանավարտներ Նարեկ Գրիգորյանը և Վահագն Հովհաննիսյանը, ինչպես նաև նույն ծրագրի 12-րդ դասարանի սովորողներ Ալեքս Գրիգորյանն ու Գրիգոր Թոխյանը նույնպես ճանաչվեցին «Լավագույն աշակերտ» անվանակարգի հաղթող՝ ստանալով երկրորդ կարգի մրցանակ։

Հաղթական արշավի ևս մեկ դրսևորում է այն, որ վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտների ավարտական քննական գնահատականների միջինը ևս 4,5-5 միավորով բարձր էր աշխարհի այլ դպրոցների նույն ծրագրով սովորողների քննական միջին գնահատականներից: Նրանց շուրջ 30 %-ը ստացել է 40 և ավելի միավոր առավելագույն 45-ից և արդեն համալրել աշխարհի մի շարք առաջատար համալսարանների (Օքսֆորդ, UBC, UCL, ICL և այլն) ուսանողների շարքերը: Խորապես համոզված ենք, որ քվանտականի և հայ մարդու պատվի ու արժանապատվության շատ բարձր նշաձող պիտի սահմանեն նաև իրենց գործունեության մյուս փուլերում:                                     

Հավատարիմ իր առաքելությանը՝ «Քվանտ» վարժարանը այս տարի էլ շարունակեց բարեգործական գործունեությունը՝ հաստատելով, որ բարի գործեր անելը դարձել է քվանտականի կենսակերպը։

Տարին չափազանց արդյունավետ էր միջագզային կրթական- հեղինակավոր ծրագրերին քվանտականների մասնակցության առումով։ Հուլիսի 14-24-ը մի խումբ քվանտական պատանիներ միջազգային կրթական ծրագրի շրջանակում հյուրընկալվեցին Ֆրանսիայում և Շվեյցարիայում՝ ձեռք բերելով նոր հմտություններ, նոր ընկերներ և անջնջելի հիշողություններ։ Ծրագրի ավարտին մասնակիցները արժանացան միջազգային սերտիֆիկատների։ Իսկ եզրափակիչ ակորդը դարձավ այցը ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ քվանտական պատանիները աչքի ընկան տարբեր առարկաներից ունեցած իրենց փայլուն գիտելիքներով և շլացրին գրասենյակի էքսկուրսավարներին:

Կարևոր է նաև քվանտականների մասնակցությունը ս.թ. ապրիլի 26-ին ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի դահլիճում անցկացված 《Բնագիտական փառատոն - 2025》 համադպրոցական գիտաժողովին, որի շրջանակում 《Քվանտ》 վարժարանի սովորող Դավիթ Սուքիասյանը 《Գրաֆենների ստացումը և հետազոտումը Ռաման սպեկտրոսկոպիայի միջոցով》 թեմայով աշխատանքի համար արժանացավ 《Լավագույն նախագիծ》 անվանակարգի հաղթողի կոչմանը։

        Արդեն մի քանի տարի է՝ մի խումբ քվանտականներ ԱՊՀ երկրների մի քանի հարյուրի հասնող պատանիների հետ մասնակցեցին Բելառուսում անցկացված «Дети Содружества» անունը կրող միջազգային երիտասարդական ֆորումին՝ հնարավորություն ունենալով հաղորդակից լինելու միմյանց մշակույթներին, ազգային առանձնահատկություններին, ավանդույթներին։

Հայաստանի պատվիրակությունը, հանձինս քվանտականների, հանդես եկավ ոչ թե առանձին համարներով, այլ ամբողջական, սյուժետային լուծումով ձևավորված ազգային ներկայացմամբ, որը միավորեց հայ ժողովրդի հոգեզմայլ երաժշտությունը, ազգային պարը, մշակութային գոհարներն ու պատմական հերոսականությունը։ Այն արժանացավ բոլորի, այդ թվում՝ ֆորումի ղեկավարների բարձր գնահատանքին։ Ուշագրավ է այն, որ քվանտականները նաև մի յուրահատուկ կամուրջ դարձան մշակույթների միջև։ Նրանք այլազգի իրենց հասակակիցներին սովորեցրին պարել հայկական պոպուրի, երգել թամզարա, գրել հայերեն տառեր, հասկանալ մեր լեզվի մի շարք բառերի իմաստները և գործածել այդ բառերը։ Քվանտական պատանիները պատվով ներկայացրին թե՛ մեր երկիրը, թե՛ հարազատ կրթօջախը։

Հավատում ենք, որ գալիք տարում կշտկվեն նաև արձանագրված որոշ թերություններ։ Դեռ կան հրատապ լուծման կարոտ խնդիրներ և նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են բոլորիս համատեղ ջանքն ու աշխատանքը: Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու դավանած արժեքները պիտի իրական դարձնեն բոլոր համարձակ նախաձեռնությունների կյանքի կոչելը:

Սիրելի՛ քվանտականներ, ջերմորեն շնորհավորում ենք գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով քաջառողջություն, առաջընթաց, միայն դրական լիցքեր, հույս, հավատ, սեր՝ բոլոր դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու և անվտանգ ու ապահով պետություն ունենալու, խաղաղ և բարօր կյանքով ապրելու համար: Թող 2026 թվականը լինի խաղաղության, հաղթանակների ու վերելքների տարի, լավատեսությամբ լցնի բոլորիս հոգիները, իրական երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիս: Բոլորիս ընտանիքներում և մեր հայրենիքում թևածեն լավատեսությունը, ներդաշնակությունն ու բարօրությունը: Սերը, հոգատարությունն ու փոխըմբռնման մթնոլորտը թող տիրեն յուրաքանչյուրիդ տանն ու ընտանիքում:

Թող տարվա խորհրդանիշը՝ ՀՐԵՂԵՆ ՁԻՆ, երազանքների, վճռական քայլերի ու համարձակ նախաձեռնությունների տարի դարձնի 2026-ը բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում առաջ շարժվելուց, նոր հորիզոններ բացահայտելուց ու մեծ նպատակներ դնելուց։

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ․․․

                            «Քվանտ» վարժարանի տնօրենություն

 

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան