6-4 դասարանի աշակերտները դասղեկ Ֆ․ Ջանյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին Հայրենիքի շաբաթ հետաքրքիր միջոցառումը։ Մի ամբողջ շաբաթ հայկական տարազ, պար, երգ, նկարչություն, գլխազարդերի և կրծքազարդերի արհեստ և հայրենիքի պաշտպանություն, նրա նկատմամբ սիրով լի մտքեր, մտորումներ, ստեղծագործական աշխատանք։ Դասին թե դասամիջոցին, դեպի դպրոց ճանապարհին թե դպրոցից տուն․ երեխաներից ոմանք կրում էին հայկական տարազներ (Ավագյան Ստեփան, Ավաքյան Գաբրիելա, Գրիգորյան Տիգրան) և զինվորկան հագուստ(Թաթմանյան Հայկ, Ավագյան Ստեփան), ոմանք ներկայացնում պար, երգ ու նկար(Շահբազյան Լինա, Հակոբյան Տիգրան, Ավետիսյան Լիլիթ, Ստեփանյան Լիլյա), պատրաստում գլխազարդեր և կրծքազարդեր(Քուրքչյան Սոնա, Հայրապետյան Արփի), պատրաստակամ կրում։ Մի խոսքով՝ Հայաստանը 6-4 դասարանում։