Ուսումնական տարվա ավարտի և անելիքների ժամանակացույց

25.05.2021

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք  մեր հետագա անելիքների ժամանակացույցը․
•    1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և  6-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 07.06 – 30.06 ընկած ժամանակահատվածում:
•    4-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին:     Ներվարժարանային քննությունները նախատեսվում են անցկացնել հունիսի  7-19  ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում կկազմակերպվեն նաև խորհրդատվություններ:
    4-րդ դասարաններում  գիտելիքի ստուգման անցկացման օրերն են՝
Մայրենի           (գրավոր)- 22․06․2021թ․
Մաթեմատիկա (գրավոր)- 25․06․2021թ․
•    7-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Խորհրդատվություններն  ու քննությունները կանցկացվեն  07.06 - 23.06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 24.06-06.07:
•    8-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-9 ընկած ժամանակահատվածում  կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 10․06.-23․06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են  կազմակերպել  «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 24.06 - 06.07:
•    9-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-10 ընկած ժամանակահատվածում  կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Հունիսի 11-19 ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն  խորհրդատվություններ և հոսքային քննություններ:
9-րդ դասարանների պետական ավարտական քննությունների անցկացման օրերն են՝
Հայոց պատմություն (բանավոր)-                                21․06․2021թ․
Մաթեմատիկա (գրավոր)-                                            24․06․2021թ․
Գրականություն (բանավոր)-                                        28․06․2021թ․
Հայոց լեզու (կենտրոնացված, գրավոր)                      30․06․2021թ․
Բնագիտություն  ( Ֆիզիկա, Քիմիա, Կեսաբանություն,
Աշխարհագրություն)                                                  03․07․2021թ․
Օտար լեզու  (Ռուսերեն կամ Անգլերեն՝ բանավոր)  05․07․2021թ                                                                                                                            
Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) 21․06-ից մինչև  քննաշրջանի ավարտը։    Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են            կազմակերպել  «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 06.07 -18.07 ընկած ժամանակահատվածում:
     ● Ավագ  դպրոցի 10-րդ  դասարանների  դասացուցակային դասերը   կավարտվեն  հունիսի 5-ին: Այնուհետև այս դասարանները  կշարունակեն  աշխատել  նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 19.06.2021թ.: Հունիսի 21- 23 ընկած ժամանակահատվածում  կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի  ՆԶՊ դասընթացը: Քննություններն ու խորհրդատվությունները  կանցկացվեն  24.06-05.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ դասընթացը նախատեսվում է  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 06.07-18.07:
      ● Ավագ  դպրոցի 11-րդ  դասարանների  դասացուցակային դասերը   կավարտվեն  հունիսի 5-ին: Այնուհետև այս դասարանները  կշարունակեն  աշխատել  նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 19.06.2021թ.: Հունիսի 21- 23 ընկած ժամանակահատվածում  կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի  ՆԶՊ դասընթացը: Քննություններն ու խորհրդատվությունները  կանցկացվեն  26.06-20.07  ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ դասընթացը նախատեսվում է  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 21.07-31.07:
●  12-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-ից մինչև պետական ավարտական  կամ  միասնական քննությունների սկիզբը կանցկացվեն խորհրդատվություններ: Պետական ավարտական քննությունների օրերն են՝
    Հայոց լեզու/գրավոր/ -                   09.06.2021
    Հայոց պատմություն/գրավոր/-    16.06.2021
    Մաթեմատիկա/ գրավոր/       -     23.06.2021
     Միասնական քննությունների համար սահմանված են հետևյալ օրերը.
    Կենսաբանություն, Աշխարհագրություն, Համաշխարհային  պատմություն-08.06.2021                          
    Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իտալերեն, Իսպաներեն, Պարսկերեն-11.06.2021      
     Հայոց լեզու և հայ գրականություն   -  15.06.2021
    Մաթեմատիկա                                     -  18.06.2021
    Հայոց պատմություն, Ֆիզիկա            -  22.06.2021
    Քիմիա, Ռուսաց լեզու                          - 25.06.2021
Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը ընկած ժամանակահատվածում:
●  ՄԲ 1-ին կուրսի դասացուցակային դասերը կավարտվեն հուլիսի 3-ին: Հունիսի 21-23 ընկած ժամանակահատվածում  դասերին զուգահեռ  կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի  ՆԶՊ դասընթացը:  Քննությունները և խորհրդատվությունները կանցկացվեն  05.07-17.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա  ՆԶՊ դասընթացը նախատեսվում է  կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 21.07-31.07:
ՄԲ 1-ին կուրսի ընդունելության քննությունները կանցկացվեն  05.07-17.07  ընկած ժամանակահատվածում:
● Ուսուցիչների ամենամյա սեմինարը նախատեսվում է անցկացնել Աղավնաձորում սույն թվականի 18.07-21.07 ընկած ժամանակահատվածում:
                                                                                                      

                                                                                                                                                            Հարգանքով՝ տնօրենություն