«Քվանտ» վարժարանի աշակերտ դառանալու համար կարող են դիմել 1-ից 9-րդ դասարանների աշակերտները, ովքեր ընդունվելուց հետո նոր ուսումնական տարում կսովորեն 1-ից 12-րդ դասարաններում:
Ի գիտություն 2024-25 ուստարվա դիմորդների
Վարժարան ընդունվելու համար պետք է նախօրոք գրանցվել և մասնակցել վարժարանի ընդունելության համար նախատեսված գործընթացներին: Գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել վարժարան (010) 42 22 17 և (091) 23 29 51 հեռախոսահամարներով և նշել աշակերտի անունը, ազգանունը, դպրոցի համարը և բնակության վայրի հեռախոսահամարը: Գրանցվելու գործընթացին զուգահեռ վարժարանը բոլոր գրանցվածների համար , բացի առաջին դասարանի դիմորդների, կազմակերպում է նախնական թեստավորում։Տեստավորման անցկացման օրն ու ժամը վարժարանը տեղեկացնում է՝ գրանցման ընթացքում տրված կոնտակտային տվյալներից օգտվելով: Թեստավորման օրը աշակերտն իր ծնողի հետ հրավիրվում է վարժարան, որտեղ հանձնում է նախնական թեստ մաթեմատիկա, հայոց լեզու և անգլերեն առարկաներից, իսկ այդ ընթացքում ծնողները ծանոթանում են վարժարանի ուսումնական գործընթացի կազմակերպմանը և վարժարանի ներքին կյանքին` տնօրինության հետ հանդիպման ընթացքում: Այնուհետ աշակերտը վարժարանում մասնակցում է մաթեմատիկայի, հայոց լեզվի և անգլերենի 5-7 շաբաթյա նախապատրաստական դասընթացների, որոնք կազմակերպվում են աշակերտի դպրոցական դասերից հետո: Նախապատրաստական դասընթացից հետո աշակերտն այդ առարականերից հանձնում է քննություններ, որոնցից հետո մասնակցում է հարցազրույցի: Քննությունների և հարցազրույցի արդյունքները, ինչպես նաև աշակերտի ցուցաբերած վարքն ու սովորելու ունակությունները հիմք են հանդիսանում վարժարան ընդունվելու համար: Վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ: Կրթությունը «Քվանտ» վարժարանում իրականացվում է ՀՀ հանրակրթության պետական չափորոշչի պահնաջների համաձայն՝ վարժարանի հեղինակային ծրագրով, որի հիմքում ընկած են ՀՀ պետական հանրակրթական ծրագրերը: Վարժարանում, սկսած 10-րդ դասարանից, ուսուցումն իրականացվում է չորս ՝ ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, տնտեսագիտական, հումանիտար հոսքերով, իսկ 11-րդ դասարանում ավելանում է նաև հինգերորդ՝ միջազգային (Միջազգային բակալավրիատի (ՄԲ),մանրամասն այստեղ...) հոսքը: Վարժարանի միջազգային հոսքում ուսուցումն իրականացվում է ՄԲ «Դիպլոմա» ծրագրով. հայագիտական առարկաները ուսուցանվում են հայերենով, իսկ 5 առարկայական խմբեր՝ անգլերենով: ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտն իր ավարտական վկայականի գնահատականների հիման վրա կարող է առանց քննության ընդունվել աշխարհի առաջատար մի շարք համալսարաններ: