Էքսկուրսիա Հայաստանի պատմական վայրերում

Էքսկուրսիա Հայաստանի պատմական վայրերում

22.10.2019

«Քվանտ» վարժարանի 7-3 դասարանի սովորողները դասղեկ Ն. Զոհրաբյանի ուղեկցությամբ մեր հայրենիքի գեղեցիկ ու տեսարժան անկյուններից մեկում են: Կազմակերպել են էքսկուրսիա, որի երթուղին չափազանց ընդգրկուն է:
Քվանտականները Արենիում են՝ գինեգործության ծննդավայրում: Դասղեկ, նաև պատմության ուսուցչուհի Ն. Զոհրաբյանը ներկայացնում է արժեքավոր տեղեկություններ պատմությունից: Երեխաներին հետաքրքրում է այն  փաստը, որ Հայաստանում խաղողագործությամբ սկսել են զբաղվել մեր թվարկությունից շատ տարիներ առաջ:
Կարմիր ժայռերի մեջ գտնվող «Նորավանք» վանական հալամիրը հիմնադրվել է XII դարում, հնագույն շենքերի տարածքում: Քվանտականները այստեղ ևս հետաքրքիր բաներ են գտնում:
Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա, Արենի գետի ձախ ափին գտնվող Թռչունների քարանձավը նույնպես 7-3 դասարանի սովորողների մեծ ուշադրությանն է արժանանում: Քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված մետաղյա դանակներ, մրգի սերմեր, հացահատկի մնացորդներ, պարան, ամանեղեն, հագուստ, չորացած խաղող ու սալոր։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը, մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, ինչպես նաեւ աշխարհի առաջին գինեգործարանը։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը եւ թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել, իսկ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։
Պատմական հարուստ գիտելիքներով հարստացած և մեր բնաշխարհի գեղեցկությամբ հմայված քվանտականները վերադառնում են տուն: