ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.03.2020

Հարգելի՛ ծնողներ
Ուսումնական գործընթացի շարունակականությունը ապահովելու համար վարժարանի տնօրենությունը ներկայացնում է հետևյալ կարգը։
    Վարժարանի հիմնական և ավագ դասարանների դասերը սկսել 8։30-ից, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն ընտանիքում կարող են լինել դպրոցահասակ մի քանի երեխաներ, և բոլորի դասերի միաժամանակյա սկսվելը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել՝ տարրական դասարանների դասերը տեղախոխել 2-րդ հերթ։ 2-րդ հերթի սկիզբ սահմանել 14։30։ Սակայն ուսուցիչը կարող է իր դասը փոխել այլ օր կամ ժամ այնպես, որ դա չխանգարի դասացուցակային դասերին։
    Դասամիջոցները 5-ական րոպեով կերկարացվեն։
    Սահմանված գրաֆիկը ուսուցչի և ծնողների համար կծառայի որպես ուղեցույց։ Ուսուցիչը, ծնողների հետ համաձայնեցնելով, կարող է որոշել՝ ինչպես լուծի իր առջև դրված խնդիրները։ Այսինքն՝ այդ ժամանակահատվածը տրամադրվում է ուսուցչին, որն էլ ազատ է որոշելու դասի կազմակերպման ձևը և ժամանակը՝ նախապես համաձայնեցնելով տնօրենության հետ։
    Առայժմ չեն արվի կերպարվեստի, ֆիզկուլտուրայի և երգի դասերը։
    Մինչև մարտի 31-ը կազմակերպված դասերը կհամարվեն ոչ թե դասացուցակային, այլ լրացուցիչ։ Այդ երկու շաբաթվա դասաժամերը կլրացվեն ուսումնական տարվա վերջին։
    Եթե կառաջանան նոր խնդիրներ, խնդրում ենք՝ դասղեկների միջոցով վերհանեք դրանք, որպեսզի փորձենք հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ գտնել դրանց համար։
    Առո՛ղջ եղեք․․․
                                    Տնօրենություն