Նորություններ

Նորություններ

2020-21 ուստարվա առաջին կիսամյակի դասերի ավարտի մասին

28.11.2020

Հարգելի՛ քվանտականներ,
Տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի 2020-21 ուստարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ դասերի ավարտը տարբեր դասարաններում տարբեր է լինելու: Ըստ աշխատանքային պլանի՝  դասերը պիտի ավարտվեին ս․թ․ դեկտեմբերի 26-ին, սակայն  ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ պայմանավորված՝ 1-ին  և  5-11-րդ դասարաններում  աշնանային արձակուրդը մեր նախատեսածից ավելի երկար  տևեց, ուստի այդ դասարաններում  բաց թողնված օրերը  կլրացնենք մինչև դեկտեմբերի 30-ը:
Ըստ այդմ՝ առաջին կիսամյակի  դասերի  ավարտը  կլինի.
1.      1-ին դասարանում՝            դեկտեմբերի 30-ին
         2-4 -րդ դասարաններում՝       դեկտեմբերի 25-ին
         5-11-րդ դասարաններում՝      դեկտեմբերի 30-ին
        12-րդ դասարաններում՝           դեկտեմբերի 21-ին
2. Քննաշրջանը կսկսվի ՝
       2-4-րդ դասարանների համար՝     դեկտեմբերի 28-ից
       5-11-րդ դասարանների համար՝   հունվարի 7-ից
       12-րդ դասարանի համար՝     դեկտեմբերի 22-ից  (պետական    ավարտական քննություններ)  ՝
«Հայոց լեզու և հայ գրականություն»  գրավոր (թեստ)  22.12.2020 թ.
«Մաթեմատիկա»                                   գրավոր (թեստ) 24.12.2020 թ.
«Հայոց պատմություն»                          գրավոր (թեստ)  26.12.2020 թ.
12-րդ դասարանի հոսքային քննությունները՝  հունվարի 7-ից
Քննությունների ժամանակացույցը կհրապարակվի մինչև ս․թ․ դեկտեմբերի 4-ը վարժարանի կայքում և ՖԲ էջում։

3. ՆԶՊ պարապմունքների 2-րդ փուլը  8-11-րդ դասարանների համար կանցկացվեն ուստարվա վերջին, իսկ 12-րդ դասարանի համար ՝ 2021թ․ հունվարի 26-29-ը:
4. «Հայոց  եկեղեցու պատմություն» առարկայի դասընթացը  5-6-րդ դասարանների համար կանցկացվի 2021թ․ հունվարի  25-27-ը:

5. 2-րդ կիսամյակի դասերը կսկսվեն ՝
   1-4-րդ դասարաններ համար՝        հունվարի 21-ից
   5-12-րդ դասարանների համար՝    փետրվարի 1-ից
  6. Ձմեռային քննաշրջանի վերաքննությունները կանցկացվեն  03.02.21-13.02.21  ընկած ժամանակահատվածում:
7․ Ա․ Օսկանյանի հիշատակին նվիրված ներվարժարանային հուշամրցույթ-օլիմպիադան կանցկացվի 2021թ․ հունվարի 23-30-ը։

      
                                                                                                                            Տնօրենություն