Նորություններ

Նորություններ

ԵՎՍ ՄԵԿ ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

20.05.2021

Քվանտական օլիմպիականները երկար չեն սպասեցնում մեզ. հաղթական բերկրանքի բազում պահեր են պարգևում հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին... Ասվածի վառ վկայությունը քիմիայի միջազգային օլիմպիադայում մեր սանի փայլուն մասնակցությունն է:
Ավարտվեց 55-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադան, որին այս տարի մասնակցում էր աշխարհի շուրջ 30 երկրի մի քանի հարյուրի հասնող պատանի։ Հայաստանը ներկայացնող երկու մասնակիցներից մեկը «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն էր:
Աշխարհին պատուհասած համավարակով պայմանավորված՝ քիմիայի դպրոցականների Մենդելեևի հոբելյանական՝ 55-րդ միջազգային օլիմպիադան այս տարի անցկացվեց հեռավար եղանակով: Քվանտական Լեոնիդը փայլուն հանդես եկավ միջազգային կարևոր այդ միջոցառմանը և նվաճեց բրոնզե մեդալ՝ ոգևորության ու հպարտության պահեր պարգևելով ուսուցիչներին, հարազատներին, ընկերներին։
Ջերմորեն շնորհավորում ենք թե՛ Լեոնիդին, թե՛ նրա հաղթանակով ուրախացողներին։