Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․․․
25.05.2021
Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․
• 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 07.06 – 30.06 ընկած ժամանակահատվածում:
• 4-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Ներվարժարանային քննությունները նախատեսվում են անցկացնել հունիսի 7-19 ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում կկազմակերպվեն նաև խորհրդատվություններ:
4-րդ դասարաններում գիտելիքի ստուգման անցկացման օրերն են՝
Մայրենի (գրավոր)- 22․06․2021թ․
Մաթեմատիկա (գրավոր)- 25․06․2021թ․
• 7-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 07.06 - 23.06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 24.06-06.07:
• 8-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-9 ընկած ժամանակահատվածում կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Խորհրդատվություններն ու քննությունները կանցկացվեն 10․06.-23․06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 24.06 - 06.07:
• 9-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-10 ընկած ժամանակահատվածում կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Հունիսի 11-19 ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն խորհրդատվություններ և հոսքային քննություններ:
9-րդ դասարանների պետական ավարտական քննությունների անցկացման օրերն են՝
Հայոց պատմություն (բանավոր)- 21․06․2021թ․
Մաթեմատիկա (գրավոր)- 24․06․2021թ․
Գրականություն (բանավոր)- 28․06․2021թ․
Հայոց լեզու (կենտրոնացված, գրավոր) 30․06․2021թ․
Բնագիտություն ( Ֆիզիկա, Քիմիա, Կեսաբանություն,
Աշխարհագրություն) 03․07․2021թ․
Օտար լեզու (Ռուսերեն կամ Անգլերեն՝ բանավոր) 05․07․2021թ
Ֆիզկուլտուրա (նորմատիվների հանձնում) 21․06-ից մինչև քննաշրջանի ավարտը։ Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում են կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 06.07 -18.07 ընկած ժամանակահատվածում:
● Ավագ դպրոցի 10-րդ դասարանների դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Այնուհետև այս դասարանները կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 19.06.2021թ.: Հունիսի 21- 23 ընկած ժամանակահատվածում կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Քննություններն ու խորհրդատվությունները կանցկացվեն 24.06-05.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 06.07-18.07:
● Ավագ դպրոցի 11-րդ դասարանների դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Այնուհետև այս դասարանները կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ/ մինչև 19.06.2021թ.: Հունիսի 21- 23 ընկած ժամանակահատվածում կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Քննություններն ու խորհրդատվությունները կանցկացվեն 26.06-20.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 21.07-31.07:
● 12-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 5-ին: Հունիսի 7-ից մինչև պետական ավարտական կամ միասնական քննությունների սկիզբը կանցկացվեն խորհրդատվություններ: Պետական ավարտական քննությունների օրերն են՝
Հայոց լեզու/գրավոր/ - 09.06.2021
Հայոց պատմություն/գրավոր/- 16.06.2021
Մաթեմատիկա/ գրավոր/ - 23.06.2021
Միասնական քննությունների համար սահմանված են հետևյալ օրերը.
Կենսաբանություն, Աշխարհագրություն, Համաշխարհային պատմություն-08.06.2021
Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Իտալերեն, Իսպաներեն, Պարսկերեն-11.06.2021
Հայոց լեզու և հայ գրականություն - 15.06.2021
Մաթեմատիկա - 18.06.2021
Հայոց պատմություն, Ֆիզիկա - 22.06.2021
Քիմիա, Ռուսաց լեզու - 25.06.2021
Բուհերի ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 26-ից հուլիսի 8-ը ընկած ժամանակահատվածում:
● ՄԲ 1-ին կուրսի դասացուցակային դասերը կավարտվեն հուլիսի 3-ին: Հունիսի 21-23 ընկած ժամանակահատվածում դասերին զուգահեռ կանցկացվի այս ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ՆԶՊ դասընթացը: Քննությունները և խորհրդատվությունները կանցկացվեն 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 21.07-31.07:
ՄԲ 1-ին կուրսի ընդունելության քննությունները կանցկացվեն 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում:
● Ուսուցիչների ամենամյա սեմինարը նախատեսվում է անցկացնել Աղավնաձորում սույն թվականի 18.07-21.07 ընկած ժամանակահատվածում:
Հարգանքով՝ տնօրենություն