Նորություններ

Նորություններ

ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՓՈՐՁԻՆ

26.05.2021

Տեսական գիտելիքի յուրացումը չափազանց կարևոր է, բայց այն ոչինչ է, եթե սովորողը չգիտի դրա կիրառելիության ոլորտը, չի կարողանում գործնականում կիրառել այն։
Անչափ կարևոր է, որ աշակերտը դպրոցում սովորելու տարիներին շփվի տարբեր ոլորտներում հաջողության հասած, որպես մասնագետ կայացած մարդկանց հետ, որոնք պատրաստ են իրենց հաջողությունների գաղտնիքներին հաղորդակից դարձնելու և այդպիսով մեծագույն խանդավառությամբ համակելու աշակերտներին։ Վստահաբար պնդում ենք, որ սա մեծագույն խթան է երեխաների համար։ Այդպիսի մարդկանց վարած դասերից երեխաները ավելի են ոգևորվում, ստանում են կիրառելի գիտելիքներ, փորձ։ Այդպիսի մի դաս ունեցան «Քվանտ» վարժարանի 4-3 դասարանի աշակերտները։ «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասի ժամանակ հանձնարարված էր «Գովազդ» թեման։ Դասի հյուր-ուսուցիչն էր «Դիջիթլ Կարամել» ընկերության հիմնադիր տնօրեն Արսեն Սուլթանյանը։ Դասին աշակերտները մասնակցեցին մեծ ոգևորությամբ։ Վերջում հանձնարարություն ստացան պատրաստել սեփական փոքրիկ գովազդը։ Աշխատանքներին անձամբ ծանոթացավ և գնահատեց ոլորտի բարձրակարգ մասնագետ հյուրը։ Լավագույն աշխատանքների հեղինակ աշակերտները արժանացան պատվոգրերի, իսկ հաղթող հոլովակի հեղինակը նաև նվեր ստացավ։ Տպավորությունների մասին պատմում են նկարները։