Կայացավ նաև երրորդ դասախոսությունը․․․
02.07.2021
«Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ պ․գ․թ․ Միքայել Մալխասյանի նախաձեռնությամբ կազմակերպվող դասախոսությունների շարքը շարունակվում է։
Ս․թ․ հունիսի 26-ին այդ շարքի երրորդ հանդիպումն էր։ Չափազանց հետաքրքիր և կենսական նշանակություն ունեցող թեման՝ «Իրանի քաղաքականությունը ՀՀ նկատմամբ 1991-2021թթ․», առցանց դասախոսությամբ ներկայացրեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Վարդան Ոսկանյանը։
Աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում գտնվող մեր երկիրը պիտի փորձի ճկունություն դրսևորել արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես հարևանների հետ ունեցած հարաբերություններում։
Թեմայի արդիականությամբ պայմանավորված՝ առցանց այդ դասախոսությանը ներկա էին վարժարանի ոչ միայն պատմության, այլ նաև մյուս ամբիոնների աշխատակիցներ, որոնք մեծ հետաքրքրությամբ ունկնդրեցին բանախոս Վարդան Ոսկանյանի՝ փաստական հարուստ նյութով ու վերլուծությամբ հագեցած դասախոսությունը։