ՔԻՄԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԱՐԴԵՆ 3-ՐԴ ՆՎԱՃՈՒՄՆ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ․․
07.08.2021
«Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի սովորող Լեոնիդ Ասատրյանը վերջին ամիսներին արդեն 3-րդ անգամ է հպարտության ու բերկրանքի պահեր պարգևում հարազատ կրթօջախին՝ իրեն փայլուն դրսևորելով միջազգային հարթակում։
Օրերս կայացավ քիմիայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցում էր 79 երկրի 309 աշակերտ։ Հայաստանը ներկայացնում էր 4 աշակերտ մայրաքաղաքի և մարզերի դպրոցներից։ Համավարակով պայմանավորված՝ այս օլիմպիադան ևս անցկացվեց հեռավար տարբերակով։ Կազմակերպիչ երկիրը Ճապոնիան էր։
Հայաստանը նվաճեց երեք բրոնզե մեդալ։
✅Ասատրյան Լեոնիդ - «Քվանտ» վարժարան, բրոնզե մեդալ
✅Աղեկյան Հայկ - ԵՊԲՀ «Հերացի» ա/դ, բրոնզե մեդալ
✅Հարությունյան Տիգրան - Նորաշենի մ/դ, բրոնզե մեդալ
Ջերմորեն շնորհավորում ենք մեդալակիրներին և նորանոր հաղթանակներ մաղթում։