Նորություններ

Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՂՋԻԿ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՈՒՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ․․․

07.08.2021

Ավարտվեց «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ օլիմպիադան։ Համավարակով պայմանավորված՝ միջազգային մրցույթներն այս տարի անցկացվում են առցանց ձևաչափով: Հայաստանի թիմին հյուրընկալեց Քվանտ վարժարանը։ Մաթեմատիկայի 62-րդ միջազգային օլիմպիադային մասնակցում էր 170 երկրի 619 աշակերտ: Այս տարվա օլիմպիադան կազմակերպել էր Ռուսաստանը՝ տեսական երկու փուլով:

25 տարվա ընթացքում երկրորդ անգամ Հայաստանն աղջիկ մեդալակիր ունի․ «Քվանտ» վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտ Լորետա Արզումանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Այս տարվա ընթացքում միջազգային տարբեր մրցույթներում 2 ոսկե և 1 բրոնզե մեդալների արժանացած Լորետան հրավեր ունի Տորոնտոյի համալսարանից, սակայն ֆինանսական դժվարություններով պայմանավորված՝ ուսումնառությունը կշարունակի ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում։

Ջերմորեն շնորհավորում ենք Լորետային՝ մաղթելով նորանոր նվաճումներ․․․