Նորություններ

Փոքրիկ քվանտական Էդգարը՝ «Կորիզ» մրցույթի հաղթող

15.11.2021

Տարբեր մրցույթների մասնակցելը, մշտապես օլիմպիական հաղթարշավի կիզակետում գտնվելն ու փայլուն հաջողություններ արձանագրելը դարձել է յուրաքանչյուր քվանտականի սրբազան պարտքը։ Հետևելով ավագ ընկերների ուսանելի օրինակին՝ վարժարանի 5-րդ դասարանի աշակերտ Էդգար Գրիգորյանը փայլուն է ներկայացել համադպրոցական այդ  մրցույթում՝ ուժերը չափելով ՀՀ և ԱՀ 734 դպրոցի 6300 աշակերտի հետ և գրավելով 2-րդ տեղը։
Ս․թ․ հոկտեմբերի 30-ին «Կարեն Դեմիրճյանի անվան» մարզահամերգային համալիրում կայացավ Koreez համադպրոցական մրցույթի մրցանակաբաշխությունը։ Koreez համադպրոցական կրթական շարժումը, իր շուրջ համախմբելով երեք տասնյակից ավելի հայտնի տեխնոլոգիական ընկերություններ, Հայաստանի կրթությամբ մտահոգ բազմաթիվ մարդկանց, կարողացավ իրականացնել իր առջև դրված կարևոր երկու նպատակները՝ առաջին անգամ Հայաստանում իրապես խրախուսել աշակերտների կրթվելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։
    Ջերմորեն շնորհավորում ենք Էդգարին ու նրա հարազատներին՝ փոքրիկ քվանտականին մաղթելով նորանոր նվաճումներ։