1-ին կիսամյակի դասերի ավարտ
05.12.2021
Հարգելի՛ քվանտականներ,
1. Ըստ աշխատանքային պլանի՝ բոլոր դասարաններում 1-ին կիսամյակի դասերի ավարտը կլինի դեկտեմբերի 28-ին:
2. «Բրեյն-ռինգ»-ում հաղթող թիմերի մրցույթը կլինի դեկտեմբերի 29-ին` ժամը 10:00-ին, իսկ մրցույթի ամփոփումը և պարգևատրումը՝ նույն օրը՝ ժամը 13:00-ին:
3. Ձմեռային արձակուրդը լինելու է 30.12.2021-06.01.2022 թ.:
4. Ձմեռային քննաշրջանը կլինի՝ 08.01.2022 - 23.01.2022թ.:
5. 12-րդ դասարանների պետական ավարտական քննությունները անցկացվելու են հունվարին հետևյալ ժամանակացույցով՝
1. «Հայոց լեզու և հայ գրակ.» առարկայից՝ գրավոր/թեստ/- 11.01.2022թ.
2. «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր /թեստ/ - 12.01.2022թ.
3. «Մաթեմատիկա» առարկայից /թեստ/ - 14.01.2022թ.
6. 12-րդ դասարանների հոսքային քննությունները անցկացվելու են 08.01.2022-23.01.2022թ.:
7. ՆԶՊ պարապմունքների 2-րդ փուլը (այն աշակերտների համար ,որոնք չեն մասնակցել ամառային ռազմամարզական հավաքներին) կանցկացվի հետևյալ ժամանակացույցով՝
8-րդ և 9-րդ դասարաններ՝ հունվարի 25, 26, 27-ին՝ ժամը 900-1300
10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ՝ հունվարի 25,26, 27-ին՝ ժամը 1330-1730
8. «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասընթացը 5-6-րդ դասարանների համար կանցկացվի հունվարի 24-26-ը:
9. Օսկանյանի անվան հուշամրցույթը անցկացվելու է 2 փուլով: Առաջին փուլը անցկացվելու է հումանիտար առարկաներից ՝մայրենի, հայոց լեզու, հայ գրակ., ռուսաց լեզու, անգլերեն, հայոց պատմություն, ՆԶՊ և հայոց եկեղեցու պատմություն, հետևյալ ժամանակացույցով՝
11.12.2021թ. — մայրենի, հայոց լեզու, հայ գրակ. /14:30-ից 301Բ դահլիճ/
12.12.2021թ. — անգլերեն, հայոց պատմ., հայոց եկեղ.պատմ./10:00-ից 301Բ դահլիճ /
18.12.2021թ. — ռուսաց լեզու, ՆԶՊ /14:30-ից 301Բ դահլիճ/
2-րդ փուլը նախատեսվում է անցկացնել բնագիտական առարկաներից՝ մաթեմ., ինֆորմ., աշխարհագր., քիմիա, կենսաբ., ֆիզիկա, աստղագիտ. /ըստ աշխատանքային պլանի/:
10. 2-րդ կիսամյակի դասերը կսկսվեն միջանկյալ դասացուցակով՝
1-4-րդ դասարաններ համար՝ հունվարի 24-ից
5-12-րդ դասարանների համար՝ փետրվարի 1-ից
11. Ձմեռային քննաշրջանի վերաքննությունները կանցկացվեն 02.02.22-12.02.22 ընկած ժամանակահատվածում:
12.Ծնողական ժողովները նախատեսվում են անցկացնել 17.02.2022-26.02.2022 ընկած ժամանակահատվածում:
04.12.2021թ. Հարգանքով՝ տնօրենություն