Ոչ միայն ազգային, այլև համամարդկային մշակույթի հետքերով․․․
06.12.2021
«Քվանտ» վարժարանի ուսումնական գործընթացում մեծապես կարևորվում են ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային արժեքների ճանաչումն ու գնահատումը, այլ մշակույթներին ծանոթացումը։
Վարժարանի 7-2 դասարանի աշակերտները դասղեկ Հ․ Մանուչարյանի և ռուսաց լեզվի ուսուցչուհի Զ․ Իսավերդյանի ուղեկցությամբ օրերս այցելել էին ռուսական արվեստի թանգարան։
Քվանտականները եղան թանգարանի՝ ըստ գաղափարական ուղղությունների ներկայացված յոթ սրահներում, ծանոթացան ռուս նշանավոր նկարիչներ Միխայիլ Վրուբելի, Կոնստանտին Կորովինի, Վալենտին Սերովի, Նատալյա Գոնչարովայի, ինչպես նաև հայ նկարիչներ Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի և Ռուդոլֆ Խաչատրյանի ստեղծագործություններին։ Ներկայացված ռուս 120 նկարիչների աշխատանքներից մի քանիսին քվանտականները արդեն ծանոթ էին։ Նրանց մեծապես տպավորեցին 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական ձևավորման վարպետների աշխատանքները, որոնք ամբողջական պատկերացում են տալիս նշված ժամանակահատվածի նորարարությունների և ռուսական գեղանկարչության զարգացման մասին: