Նորություններ

Քվանտականը մշտապես հաղթողի պատվավոր հարթակին է․․․

09.12.2021

«Ինֆորմատիկա» առարկայով մեծապես հետաքրքրված քվանտական պատանիները ամեն քայլափոխի ապացուցում են, որ իրենք այդ ասպարեզում միշտ մրցունակ են և կարող են առաջատար դիրքեր գրավել՝ աշխարհի մասշտաբով իրենց տարեկիցների հետ մրցելով։

Բուլղարիայի Շումեն քաղաքում արդեն 13-րդ անգամ անցկացվող International Tournament of Informatics (IATI) միջազգային օլիմպիադան այս անգամ կազմակերպվեց օնլայն տարբերակով։ Հայաստանի դպրոցականները նվաճել են 4 մեդալ։ Հաղթողներից երկուսը քվանտականներ են։ Senior-ների մրցույթում վարժարանի 12-րդ դասարանի սովորող Արայի Խալաթյանը նվաճեց արծաթե, իսկ 11-րդ դասարանի սովորող Ռազմիկ Պարզյանը՝ բրոնզե մեդալ։

Ջերմորեն շնորհավորում ենք նրանց և մաղթում նորանոր նվաճումներ․․․