Նորություններ

ՈՉ ՄԻ ՕՐ ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼԻ․․․

18.12.2021

Քվանտականների համար օրը օր չէ առանց օլիմպիական հաղթանակների․ «Քվանտ» վարժարանի օլիմպիականները ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում հերթական հաղթանակն են արձանագրում։
Ս․ թ․ դեկտեմբերի 12-ին կայացավ համառուսաստանյան թիմային 22-րդ բաց օլիմպիադան, որին մասնակցում էր ԱՊՀ  երկրների շուրջ 300 թիմ։ «Քվանտ» վարժարանի երեքհոգանոց թիմում ընդգրկված էին 12-րդ դասարանի աշակերտ Արայի Խալաթյանը, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի սովորողներ Լիլիթ Վանյանը, Համլետ Աբրահամյանը։ Քվանտական թիմը արժանացավ երրորդ կարգի դիպլոմի։
Ջերմորեն շնորհավորում ենք նրանց և մաղթում նորանոր հաղթանակներ։