Նորություններ

Հայոց ավանդական գունազարդ կենաց ծառ, ընկույզ ու չիր-չամիչ, ցորենի հասկ, անուշաբույր գաթա, ազգային երգ ու հայկական հանելուկներ

30.12.2021

Հայոց ավանդական գունազարդ կենաց ծառ, ընկույզ ու չիր-չամիչ, ցորենի հասկ, անուշաբույր գաթա, ազգային երգ ու հայկական հանելուկներ։
«Քվանտ» վարժարանի փոքրիկները՝ 3-րդ և 4-րդ դասարանցիները, հարազատ կրթօջախի տաք ու լուսավոր հարկի ներքո դիմավորեցին ավանդական հայկական Նոր տարին՝ Կաղանդը։ Երեխաները սուրբծննդյան ավետիսներով, ազգային պարերով ու խաղերով, ուսուցիչներն իրենց  ջերմ բարեմաղթանքներով բացահայտեցին հայկական Ամանորի խորհուրդը՝ մանրամասնելով, թե ինչպես են հին հայերը տոնել Կաղանդը։ Մեր փոքրիկ սաներն իրենց ձեռքով պատրաստված կավե կանթեղիկներում շողշողացող  լույսով և տոնի խորհրդանիշ զարդարված կենաց ծառերի առատությամբ «Քվանտ» վարժարանի լուսավոր դահլիճից խաղաղություն ավետեցին  բոլորին։