Նորություններ

Նորություններ

Դեմիրճյանական հանճարեղ «Գիրք ծաղկանցի» բացահայտումը Դ․ Դեմիրճյանի տուն-թանգարանում

21.02.2022

«Քվանտ» վարժարանի 65 դասարանի սաները պատմվածքի ընթերցում-քննարկումը շարունակեցին գրողի տուն-թանգարանում։ Այս խորիմաստ, հրաշալի ստեղծագործության ընթերցանությամբ և պատմվածքի մոտիվներով բեմադրված համանուն ներկայացման դիտումով աշակերտները հաղորդակից դարձան միջնադարյան հայ տաղերգությանն ու մանրանկարչությանը։ «Ոսկեհուր մի գիրք՝ լի լույսով ու իմաստնությամբ»․ գրքի ապրող ու ապրեցնող մշակութային խորհուրդը, գիրքի նկատմամբ մեր ժողովրդի դարավոր նվիրումն ու պաշտամունքը նոր սերնդի աչքերով ու հրաշալի ընկալմամբ։