Նորություններ

ԳՐՔԻՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՄՍՅԱԿՆ ՍԿՍՎԱԾ Է․․․

21.02.2022

«Քվանտ» վարժարանում տարիների ընթացքում ձևավորվել են մի շարք գեղեցիկ ավանդույթներ։ Գրքի տոնին և ամենայն հայոց բանաստեղծ Հովհ․ Թումանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումները բացառություն չեն։
Ս․թ․ փետրվարի 19-ին տրվեց վարժարանի հիմնադիր դպրոցում տրվեց Գրքի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը և հայտարարվեց գիրքն ու գրքասերներին մեծարելու միամսյակ։
Մայրենիի օրվան ընդառաջ «Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցի սովորողները այս տարի կազմակերպեցին մի գեղեցիկ խաղ՝ «Գաղտնի ընկեր»։ Խաղի շրջանակում փոքրիկ քվանտականները հատուկ արկղից հանել էին մի ընկերոջ անուն, ում համար գիրք պիտի ընտրեին։ Բոլորն էլ մեծ պատասխանատվությամբ ու խանդավառությամբ էին ընտրել ընկերոջ գիրքը։ Գրքի տոնին փոքրիկները գեղեցիկ քառատողերով ու աքրոստիկոսներով իրար նվիրեցին իրենց ընտրած գրքերը։
Հայ և համաշխարհային գրականության դասական ու ժամանակակից գրողների գլուխգործոցային երկերը զարդարում էին վարժարանի հիմնադիր դպրոցի սեղանները, իսկ դասարաններում թևածում էր գրականության ու հանճարեղ գրողների շունչը, որը մշտապես ուղեկցում է բոլոր քվանտականներին։