Նորություններ

ԳՐՔԻ ՏՈՆԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

21.02.2022

«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են գրքի ու գրականության դերը անհատի ձևավորման և կայացման գործում։ Հենց առաջին դասարանից լուրջ աշխատանքներ են իրականացվում, ջանք ու եռանդ չեն խնայում գրքի, գրականության նկատմամբ սեր սերմանելու ուղղությամբ։ Դրա վկայություններից մեկը ուսումնական տարվա սկիզբը գրականության բանավոր քննությամբ սկսելն է։
Գրքի տոնին նվիրված միջոցառումների շարքում իր ինքնատիպությամբ առանձնանում է «Իմ գրադարանը» նախագիծը, որի մեկնարկը տրվեց վարժարանի հիմնադիր դպրոցում։ Յուրաքանչյուր սովորող տեսագրությամբ ներկայացնում է իր գրադարանը և խոսում իր ունեցած ու կարդացած գրքերի մասին։ Սա փայլուն հնարավորություն է ծանոթանալու փոքրիկ քվանտականների գրական ճաշակին, նախասիրություններին։
Այս տեսանյութերը կտեղադրվեն վարժարանի յութուբյան ալիքում։
Բարի ունկնդրում բոլորին․․․