Նորություններ

Նորություններ

Որոնեցինք ու գտանք տաղանդներ նաև այս տարի․․․

21.04.2022

Գարնան զարթոնքը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց տոնական մեծ համերգով։ Կանանց միամսյակի ավարտին նվիրված տոնական գեղեցիկ համերգը նաև «Որոնում ենք տաղանդներ» մրցույթի ամփոփումն էր։
    Հնչեցին ոչ միայն մրցույթում հաղթած մասնակիցների կատարումները, այլև խրախուսական պարգևների արժանացածները։
    Տեղի ունեցավ նաև մրցույթի՝ տարբեր անվանակարգերում («Երգ», «Պար», «Գործիքային կատարում», «Ասմունք», «Նկարչություն») հաղթած քվանտականների պարգևատրվան արարողություն։ Ուրախալին այն է, որ անվանակարգերի մեծ մասում պատվավոր «Առաջին կարգ» ստացան մեկից ավելի քվանտականներ։
    Գալահամերգը եզրափակվեց մրցույթի հաղթող երգիչների և վարժարանի երգչախմբի՝ «Քեզ համար, Հայաստան» երգի հիանալի կատարմամբ։
    Լեփ-լեցուն դահլիճը, հանդիսատեսի բուռն ծափահարությունները փայլուն վկայությունն են այն բանի, որ տոնն իրոք ստացվել է, իսկ ֆիզիկայի ուսուցչուհի Բ․ Դավթյանի նախաձեռնությամբ իրականացված «Որոնում ենք տաղանդներ» մրցույթը՝ կայացել։