Նորություններ

Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ․․․

03.10.2022

Քվանտականների փառահեղ հաղթանակների շքերթը շարունակվում է։ Քվանտականը փայլուն հանդես է գալիս և հաղթում է ոչ միայն գիտության ասպարեզում, այլ նաև արվեստում։ Ասվածի վառ վկայությունը «Քվանտ» վարժարանի 7-րդ դասարանի սովորող Արիանա Վարդանյանի հաղթանակն է երաժշտական հեղինակավոր մրցույթ-փառատոնում․․․
Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի լարային բաժնի ջութակի դասարանի աշակերտ Արիանա Վարդանյանը (դասատու՝ Սուսաննա Առաքելյան) փայլուն հանդես եկավ դասական ու ազգային երաժշտության 13-րդ միջազգային բաց մրցույթ-փառատոնում, որն անցկացվում էր առցանց ձևաչափով, և 100 հնարավորից վաստակելով 93,33 միավոր՝ արժանացավ առաջին պատվավոր մրցանակին։
Ջերմորեն շնորհավորում ենք միջազգային հեղինակավոր մրցույթի դափնեկիր քվանտականին և նորանոր հաղթանակներ մաղթում․․․